Այս պահին բողոքի ակցիաները դադարեցված են, սակայն տարաբնույթ հանդիպումները շարունակվում են․ ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող

Լուրեր

03.02.2026 | 12:11
Ուֆայում աշակերտը կրակ է բացել դպրոցներից մեկում
03.02.2026 | 12:01
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.02.2026 | 12:00
Ալեն Սիմոնյանը՝ TRIPP-ին ՌԴ-ի մասնակցության մասին // Մոսկվան կրկին ՀՀ-ԵՄ մերձեցումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 11:52
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի կուրսը չի փոխվի՝ «հակառուսական դաշինքների չափանիշներին համապատասխան»
03.02.2026 | 11:46
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգը
03.02.2026 | 11:34
Իրանի նախագահը հանձնարարել է «արդար և հավասար» բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
03.02.2026 | 11:23
UWW-ն վերանայել է ըմբիշների՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու գործընթացը
03.02.2026 | 11:12
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
03.02.2026 | 11:03
Կարիմ Բենզեման Սաուդյան Արաբիայում փոխել է ակումբը
03.02.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը
03.02.2026 | 10:55
Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան
03.02.2026 | 10:52
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան չվերթներ են չեղարկվել
03.02.2026 | 10:40
Հրանտ-Լեոն Ռանոսը տեղափոխվել է Բրաունշվեյգի «Այնտրախտ»
03.02.2026 | 10:36
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
03.02.2026 | 10:20
Քանդվել են Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները․ առանձնատունը ենթակա է բռնագանձման․ Դատախազություն
Բոլորը

Մեր դժգոհությունը կապված է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի շրջանառվող նախագծի հետ՝ չնայած շատ պնդումներ կան, որ նախագիծը դեռևս աշխատանքային փուլում է և քննարկումների փուլում է։ Այստեղ բազմաթիվ խնդրահարույց հարցեր կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը։

«Մենք կարծում ենք, որ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաներն այս պահին չեն դասավանդվում ամբողջական արդյունավետությամբ։ Գիտակցում ենք, որ առարկաների դասավանդման ծրագրերում կարելի է և պետք է կատարվեն բազմաթիվ փոփոխություններ։ Այս առարկաների դասավանդումը պետք է համապատասխանեցվի ֆակուլտետներին։ Այս բոլոր խնդիրները մենք տեսնում ենք, սակայն սա չի նշանակում, որ այս առարկաները պետք է դուրս բերվեն պարտադիր դասավանդման ցանկից, որովհետև նախևառաջ Հայաստանի համար պատրաստվող մասնագետներն՝ անկախ ընտրած մասնագիտությունից, պետք է, գոնե, բավարար մակարդակով տիրապետեն հայոց լեզվին»,- նշեց Էդվարդ Գալստյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ հանրակրթության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որտեղից և առաջել է այս հարցը։

«Եթե դասավանդման պրոցեսն այն մակարդակին լիներ, որ 12-րդ դասարան ավարտելիս, գոնե, բավարար մակարդակով տիրապետեն այս առարկաներին, բնականաբար, բուհերում պարտադիր անցնելու կարիք չէր լինի»,- նկատեց Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենք պահանջ-խնդրանքով են հանդես եկել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին և գիտական խորհրդի անդամներին՝ կոչ անելով գիտական խորհրդի արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում պետք է քննարկվի Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի՝ կոնկրետ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներին վերաբերող կետերը։

«Այս պահին բողոքի ակցիաները դադարեցված են, սակայն շարունակվում են տարաբնույթ հանդիպումները թե՛ հասարակական լայն շերտի ներկայացուցիչների հետ, ովքեր մտահոգված են այս խնդրով, թե՛ համալսարանի գիտխորհրդի անդամների, թե՛ տարբեր ֆակուլտետների դեկանների հետ»,- ասաց նա։

Բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գյուլումյանը նկատեց, որ ՀՀ-ում անգլերենը ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայոց լեզուն՝ ոչ։

«Դուք պատկերացնո՞ւմ ենք դպրոցական լեզվի մակարդակ ունեցող մարդու գրած գիտական աշխատանքը, դա ընթեռնելի չի լինի»,- նկատեց նա։

Հարցին՝ նախարարությունն ասում է, որ սա դեռևս նախագիծ է, նրանց կողմից կոմպրոմիսի գնալու քայլեր տեսնո՞ւմ են, Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Իշխան Թովմասյանը բացասական պատասխան տվեց։

Ուսանողներն, անդրադառնալով հետագա քայլերին, նշեցին, որ դիմում-նամակ են հանձնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ու գիտական խորհրդին, պատասխանից կախված՝ կիրականացնեն իրենց հետագա քայլերը։

«Երկուշաբթի պարզ կլինեն մեր հետագա քայլերը»,- ասաց Էդվարդ Գալստյանը։

Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթ է՝ ԵՊՀ ուսանողները և ՀՅԴ ակտիվիստները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ուսանողների հրաժարականի պահանջի պատճառը ԿԳՄՍ նոր օրինագիծն է, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։