«Ծովից ծով Հայաստան» գաղափարի հետ Դաշնակցությունը կապ չունի․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

«ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի՝ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ իրավարար վճիռը լուծում էր երեք կարևոր խնդիր։ Ուղիղ 99 տարի առաջ է ստորագրվել այդ վճիռը և այն կնքվել է Միացյալ Նահանգների մեծ կնիքով, ինչը նշանակում է, որ փաստաթուղթը մաս է կազմում Միացյալ Նահանգների օրենսդրության»,- Վիլսոնյան իրավարար վճռին նվիրված գիտաժողովում հայտարարեց քաղաքագետ Արա Պապյանը։

Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահի վճիռը մինչ օրս ունի ուժ և չի կորցրել կարևորությունը․ «Քանի դեռ Միացյալ Նահանգները գոյություն ունի, այս փաստաթուղթը կատարման համար պարտադիր փաստաթուղթ է։ Վիլսոնն ընդունեց այնպիսի փաստաթուղթ, որ անկախ նրանից՝ ով կլինի ԱՄՆ նախագահը, պարտավորությունը մնա»։

Արա Պապյանը հիշեցրեց, որ երբ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց, Փարիզի խաղաղության վեհաժողովի արդյունքում Հայաստանը Հարավային Կովկասից միակ հաղթող երկիրն էր․ «Սակայն հետագայում բոլշևիկյան քաղաքականության պատճառով այդ հաղթանակը մեր դեմ դուրս եկավ և հաղթողը ամենամեծ կորուստները կրեց»։

Արա Պապյանն անդրադարձավ հարցին, թե ինչու Վուդրո Վիլսոնը հայ-թուրքական սահմանը գծեց այն սահմանով, որը առկա է վճռում․ «Սահմանը կարող էր մեծ կամ ավելի փոքր լինել։ Հանձնաժողով կար, որը տվել էր ավելի մեծ Հայաստան։ Ծովից ծով Հայաստանի գաղափարը, որ հաճախ Դաշնակցությանն է վերագրվում, իրականում ՀՅԴ-ի հետ կապ չունի։ Ընդհակառակը, Դաշնակցությունը ավելի համեստ ծրագրով էր գնացել․․․ Դաշնակցությունն ասում էր մեզ Արևելյան Հայաստանում ճանաչեք, էդքանը լավ է»,- ասաց Պապյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան