Գերմանիայի օգտին լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայում փաստաբան է ձերբակալվել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրքիայում  ձերբակալվել է մի փաստաբան, որը կասկածվում է Գերմանիայի օգտին լրտեսություն անելու մեջ։ Թուրքական կողմի պնդմամբ՝ փաստաբանը, ում անունը չի հրապարակվում, տեղեկություններ է հավաքել այն քաղաքացիների մասին, որոնք ցանկացել են ապաստան ստանալ Գերմանիայում. գրում է ermenihaber.-ը:

Մասնավորապես նշվում է, որ փաստաբանը փորձել է թուրքական ոստիկանությունից և դատախազությունից պարզել, թե արդյոք քրեական գործեր կան հարուցված տվյալ քաղաքացիների նկատմամբ: Ըստ աղբյուրի՝ փաստաբանը հավաքած տեղեկությունները փոխանցել է Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գերատեսչությանը (BAMF)։

Նշվում է, որ Գերմանիայում այժմ մտահոգված են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ձեռքում կհայտնվեն նշյալ Թուրքիայի քաղաքացիների անձնական տվյալները։ Մյուս մտահոգության պատճառն այն է, որ Թուրքիայի իրավապահ մարմիններն կարող են սկսել այդ մարդկանց հետապնդել։

Գերմանիայի արտգործնախարարությունը փաստաբանի ձերբակալումը որակել է որպես «անհասկանալի իրողություն», քանի որ ըստ գերմանական կողմի՝ փաստաբանի գործունեությունը եղել է օրինականության սահմաններում»։