Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ազգային բանկին գների կայունության վերաբերյալ կոչ է արել

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է արել Ազգային բանկին՝ գների կայունության համար օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները: Նման հայտարարություն Գախարիան արել է կառավարության այսօրվա նիստում. գրում է aliq.ge-ն:

«Ուզում եմ դիմել Ազգային բանկին՝ ակտիվորեն օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները՝ գների կայունության և գնաճի թիրախավորման ապահովման համար:

Բոլորս հասկանում ենք, որ պետք է աշխատենք Ազգային բանկի հետ համատեղ` ապահովելու ինչպես կառավարության կողմից տնտեսական աճը, այնպես էլ գնաճի նախնական պլանները, որոնք նախատեսել էինք այս տարվա սկզբին և գների կայունությունը: Սա է մեր հիմնական խնդիրը: Իհարկե, կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, բայց նաև կոչ ենք անում Ազգային բանկին ձեռնարկել իր իրավասության շրջանակներում առկա բոլոր քայլերը», – ասել է Գիորգի Գախարիան:

Հիշեցնենք՝ նախորդ ամիս հրապարակված վիճակագրության համաձայն՝ Վրաստանում լայն սպառման մթերքի և այլ ապրանքի գները մեկ տարվա ընթացքում էականորեն աճել են։  Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ վերջին մեկ տարում հացի գինն ավելացել է 11 տոկոսով։