Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրենին
Տնտեսություն
21.11.2019 | 16:26Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրեն Խորխե Էռնեկյանին:
«Զրուցակիցները քննարկել են ՀայՓոստի հավատարմագրային կառավարման հետ կապված հարցեր:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը ՀայՓոստի ապագայի վերաբերյալ ու ընդգծել, որ բնակչությանը տրամադրվող ծառայությունները պետք է որակական նոր մակարդակի բարձրանան: Խորխե Էռնեկյանը ասել է, որ կիսում են ՀայՓոստի զարգացման կառավարության տեսլականը:
Զրուցակիցները անդրադարձել են թվայնացման գործընթացներում ՀայՓոստի դերին: Փոխվարչապետը նշել է, որ հաշվի առնելով կառույցի ունեցած բազմաճյուղ ենթակառուցվածքները հանրապետությունում, այն զգալի ներդրում է ունենալու հանրային ծառայությունների տրամադրման «մեկ պատուհան»-ի գործում»,- ասված է հաղորդագրությունում: