Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչի:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 2-ին հրազենային վիրավորմամբ Գավառի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, Նորատուս գյուղի բնակիչ Գուրգեն Հակոբյանին հրազենով սպանելուն օժանդակելու նպատակով,  2019թ. հոկտեմբերի վերջին Երևան քաղաքի բնակչից վերցրել է «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենան՝ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով: Այնուհետև 2019թ. նոյեմբերի 2-ին նշված մեքենան՝ որպես հանցագործության միջոց, տրամադրել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին: Վերջինս, Գ. Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 39,2 կմ հատվածում ապօրինի պահած և կրած ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով մեքենայի վարորդ Գուրգեն Հակոբյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի՝ ծնված 1962թ., պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: