ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Լուրեր

11.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց և կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 23:30
Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
10.07.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
10.07.2026 | 23:01
Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով
10.07.2026 | 22:44
Ուկրաինան ստեղծում է Ռուսաստանի վրա հեռահար ազդեցության գործադրման հրամանատարություն
10.07.2026 | 22:30
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.07.2026 | 22:17
ՌԴ իշխանություններն առաջին անգամ վառելիքի դեֆիցիտը կապել են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների հարվածների հետ
10.07.2026 | 22:04
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը
10.07.2026 | 21:51
«Ուիմբլդոն»․ Սիները և Զվերևը կհանդիպեն եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 21:45
Բաքվի դատարանը հայտնի կին իրավապաշտպանին 7,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել
10.07.2026 | 21:33
Քննարկվել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
10.07.2026 | 21:20
Կատարի բանակցողները մեկնել են Իրան՝ մինչ Թեհրանը սպառնում է իր ենթակառուցվածքների վրա հարձակումներին հակահարվածներով
10.07.2026 | 21:08
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
10.07.2026 | 21:00
Տապալված է սահմանադրական կարգը, ՀՀ-ում անհնար է իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 20:43
Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված մեդալը
Բոլորը

ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի կրթական և հետազոտական գործունեությունը, ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը:

Գեներալ-մայոր Տավարածյանը տեղեկացրել է, որ ՊԱՀՀ-ում մշակվում և հաջորդ տարի իրականացվելու է միջգերատեսչական վերապատրաստման դասընթաց, օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթաց, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագիր, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթության կազմակերպում (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով:

Դեսպան Թրեյսին բարձր է գնահատել ռազմական մասնագիտական կրթության բնագավառում ՊԱՀՀ-ի իրականացրած մեծածավալ աշխատանքը, կարևորել է հայ-ամերիկյան համագործակցային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը, այդ թվում՝ նշված բնագավառում: ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում դեսպան Թրեյսին նշել է իր բարձր գնահատանքը ՊԱՀՀ-ի արդյունավետ գործունեության վերաբերյալ:

Դեսպան Լին Թրեյսին հանդիպել է նաև ՊԱՀՀ-ի դասընթացի ուսումնառողներին, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպման ընթացքում Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բ. Անդերսը շարունակել է ՊԱՀՀ-ում իր եռօրյա դասախոսությունը ԱՄՆ սերժանտական համակարգի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: