Ռուսական կողմը շարունակում է պլանավորված քաղաքականությամբ քայքայել մեր երկաթուղին. «Սասնա Ծռեր»

Լուրեր

21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ռուսական կողմը շարունակում է պլանավորված քաղաքականությամբ քայքայել մեր երկաթուղին: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի մեքենավարներին նրանց կամքին հակառակ ապօրինի կերպով հեռացրել են իրենց պարտականությունների կատարումից և նրանց փոխարեն բերել են ՌԴ քաղաքացի մեքենավարների (մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեք անգամ ավելի բարձր աշխատավարձով), որոնք առանց փորձաշրջանի և մեր երկաթուղու առանձնահատկություններին ծանոթանալու, միանգամից սկսել են շարժակազմեր վարել: Արդեն տեղեկություններ կան, որ երկու էլեկտրաքարշեր շարքից դուրս են եկել: ՀՀ պատկան մարմինները պատշաճ կերպով չեն արձագանքել այս աղաղակող ապօրինությանն ու կամայականությանը, ինչպես նաև որևէ գործուն քայլ չեն կատարել ՀՀ քաղաքացի մեքենավարների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունն իր ս. թ. նոյեմբերի 8-ի հայտարարությամբ հիմնավորել էր, որ Ռուսական կողմը, չարաշահելով և խախտելով կոնցեսիոն պայմանագիրը, դիտավորյալ կերպով քայքայում և թալանում է մեր երկաթուղին՝ նպատակ ունենալով ի վերջո անօգտագործելի դարձնել այն: Ռուսաստանի նման վնասարարական վարքագիծը բխում է նրա կենսական շահերից: Հայկական երկաթուղին ներառող Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով հնարավոր երթուղին այլընտրանք և մրցակից է Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային միջանցքի ծրագրին, որը մոտ ապագայում պետք է ավարտին հասցվի:

ՀՀ իշխանություններին հորդորելով քաղաքական կամք ցուցաբերել և միջոցներ ձեռնարկել երկաթուղին ոչնչացումից փրկելու ուղղությամբ, առաջարկել էինք.

1) պատասխանատվության կանչել երկաթուղին թալանած անձանց,

2) Ռուսական կողմին ներկայացնել կոնցեսիոն պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու, ինչպես նաև հասցված վնասը վերականգնելու պահանջ,

3) հրավիրել այլ օպերատորների, որոնք պատրաստ կլինեն ներդրումներ կատարել և կարգի բերել ու պատշաճ կերպով շահագործել և ընդլայնել երկաթուղին։

Միևնույն ժամանակ՝ առաջարկել էինք Ռուսական կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում լուծել նրա հետ կնքած կոնցեսիոն պայմանագիրը և ձեռնամուխ լինել Չինաստանի և Իրանի հետ միասին երկաթուղու նոր հատվածների կառուցման գործին, որպեսզի Հայաստանը վերջապես ներգրավվի տարածաշրջանային հեռահաղորդակցային համակարգերում և այլընտրանք ձեռք բերելով՝ պայմաններ ստեղծի իր անվտանգության ու զարգացման համար։

Ինչպես տեսնում ենք, ՀՀ գործող իշխանությունը, ինչպես մյուս բոլոր կարևոր հարցերում, այս հարցում ևս հապաղում է քաղաքական կամք ցուցաբերել և պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու ազգային շահը և ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքները:

Արձանագրում ենք, որ ռազմավարական օբյկետների և ենթակառուցվածքների (գազաբաշխիչ ցանց, էլեկտրացանցեր, ատոմակայան, այլ խոշոր էլեկտրակայաններ, կապ, խոշոր մետաղական հանքեր, երկաթուղի և այլն) նկատմամբ արդյունավետ ազգային վերահսկողություն հաստատելու փոխարեն դրանց սեփականատեր կամ կառավարող ընկերությունների թալանչիական գործելակերպի հետ հաշտվելու քաղաքականությունը գործող իշխանությանը կամա թե ակամա դարձնում է նրանց հանցակից: Միևնույն ժամանակ՝ մեր զորակցությունն ենք հայտնում երկաթուղում աշխատող մեր իրավազրկված հայրենակիցներին և հավաստիացնում, որ մոտենում է ռուսական գաղութային կապիտալի կեղեքիչ տիրապետությունից ազատվելու ժամանակը: