Մեր դուռը բաց է ձեզ համար․ նախագահ Արմեն Սարգսյանը կատարցի գործարարներին հրավիրել է ներդրումներ կատարել Հայաստանում

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում նե, որ պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի գործարարների ասոցիացիայի ղեկավարների և ասոցիացիայի անդամ գործարարների ու ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում է պետության կողմից։

Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է մեր երկրի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ նշելով, որ Հայաստանը, սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, Եվրասիական տնտեսական միության անդամ է և կարող է այլ երկրների շուկաներ դուրս գալու տարանցիկ լավ հնարավորություններ առաջարկել։ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը նախագահը լավ հնարավորություն է համարել ոչ միայն զբոսաշրջության, այլև երկկողմ գործարար կապերի զարգացման համար։ «Հայաստանը ոչ միայն գեղեցիկ բնությամբ, պատմամշակութային հսկա ժառանգությամբ ու հնագույն պատմությամբ երկիր է, այլև ունի բավականին արագ զարգացող զբոսաշրջության և սպասարկման ոլորտ, նաև՝ կայացած բանկային համակարգ։ Այնպես որ, հրավիրում եմ Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրին և գործարար հնարավորություններին, ձեզ համար բացահայտելու մեր երկիրը։ Մեր դուռը բաց է ձեզ համար»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից Հայաստանի նախագահը հեռանկարային է համարել զբոսաշրջության, գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, ոսկերչության և այլ ոլորտներ։

Կատարի գործարարների ասոցիացիայի անդամները ողջունել են նախագահ Սարգսյանի այցն իրենց երկիր և Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարցի գործարարների այց կազմակերպել Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով։