Թուրքիայում հայտնաբերվել են բնական գազի պաշարներ

Լուրեր

02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Թեքիդաղ նահագի Մուրաթլը շրջանում կատարվող որոնողահետախուզական աշխատանքների շրջանակներում 286 մլրդ խմ ծավալով բնական գազի պաշար է հայտնաբերվել: Դրանք հայտնաբերվել են Յուքարըսըրթ գյուղի դաշտերում նորվեգական «Equinor» ու կանադական «Valeura» ընկերությունների կատարած աշխատանքների ժամանակ: Նույն այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև հիդրոկարբոնի զգալի պաշարներ. գրում է ermenihaber-ը:

Աղբյուրի համաձայն՝ Յուքարըսըրթի գյուղապետը հայտնել է, որ շրջանի այլ հատվածներում ևս հայտնաբերվել են գազի պաշարներ, սակայն դրանց ծավալների մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հրապարակվում:

Հայտնաբերված գազի պաշարները հավասար են Թուրքիայում 5 տարում սպառվող բնական գազի ծավալին: Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում տարեկան սպառվում է մոտ 50 մլրդ խմ գազ:

Նշվում է, որ որոնողական աշխատանքները շրջանի գյուղերում շարունակվում են:   Գազի պաշարների հայտնաբերումից հետո գյուղի հանդամասերի գներն աճել են ավելի քան 5 անգամ, իսկ հարակից գյուղերինը՝ 40 տոկոսով: