Աբովյանի քննչական բաժնում քննվող քրգործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք. ՔԿ

Լուրեր

07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության  փորձերի տաս դեպք: Մեկ անձ ձերբակալվել է:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 18-ին, Աբովյան քաղաքի բնակչուհուց ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, իրենց տան պատուհանի մոտ նկատել է անհայտ անձի, ով փորձել է բացել պատուհանը, սակայն իրեն նկատելով` դիմել է փախուստի: Այնուհետև իրենց տնից քիչ հեռու ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է քաղաքացու մոր և հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Նախաքննության ընթացքում պարզվել է բնակարանից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը, ով Մայակովսկի գյուղի բնակիչ է` ծնված 1987 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել  է Մայակովսկի գյուղի բնակչի կողմից նախկինում կատարված բնակարանային գողության և գողության փորձի 5-ական դեպք:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված անձի կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: