Եղեգնաձորի քաղաքապետարանում ՊՎԾ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են․ քաղաքապետ Դավիթ Հարությունյան

Լուրեր

04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊՎԾ ուսումնասիրությունները հենց այս պահին էլ շարունակվում են։ Factor.am-ի հետ զրույցում ասաց Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե վարչապետի հանձնարարությամբ քաղաքապետարանում սկսված ՊՎԾ ուսումնասիրություններն ավարտվե՞լ են, թե՝ ոչ։

Եղեգնաձորի քաղաքապետից հետաքրքրվեցինք նաև սուբսիդավորմամբ իրականացվող լուսավորության և շինարարական աշխատանքներից։ Նշված աշխատանքների որակից վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր։ Մեր այն հարցին, թե անցել է ավելի քան մեկ շաբաթ, արդյոք կատարվել են որոշակի փոփոխություններ, Հարությունյանը պատասխանեց, որ ինքն ասֆալտի որակի հետ կապված պատասխանատու չէ։

«Ես ասֆալտի որակի հետ կապված պատասխանատու չեմ, հայտարարվել է մրցույթ, և հիմա հաղթող ընկերությունն իրականացնում է և՛ բակային տարածքի, և՛ տվյալ փողոցի բարեկարգումը»,- տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը։

Վերջինս նկատեց, որ աշխատանքների ընդունման վերջնաժամկետ է սահմանված նոյեմբերի 30-ը, բայց քանի որ, ինչպես և վարչապետը նկատեց, կան թերություններ, միանշանակ, նման որակի աշխատանքները չեն ընդունի։

«Ասֆալտապատման աշխատանքներն սկսվել էին 1․5 ամիս առաջ։ Բակի բարեկարգումը ևս տվյալ ընկերությունն է իրականացնում, բայց դեռ այս տարի սուբսիդավորմամբ իրականացվող ոչ մի աշխատանք չի ընդունվել։ Լուսավորության աշխատանքները ևս պետք է ավարտվեն ամսվա վերջ, բայց թերությունների դեպքում ոչ մի աշխատանք չի ընդունվի»,- իր խոսքը եզրափակեց Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց ձորի մարզ, շրջայց էր կատարել Եղեգնաձորում՝ ծանոթանալով ընթացող սուբվենցիոն ծրագրերին։ Վարչապետը գոհ չէր մնացել կատարված աշխատանքներից և նշել էր, որ փողոցի վերանորոգման աշխատանքը «գլխառադ» է արված:

Արմինե Ալոյան