Իրենք լավ գիտեն, թե որտեղ է հայրս բուժվում. Սուրիկ Խաչատրյանի որդին՝ ՀՔԾ մեղադրանքի մասին

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ներկայացվել են պաշտոնական փաստաթղթեր, որ նա առողջական խնդիրներ ունի, դրանք տրամադրվել են հիվանդանոցից: Նաև խորհրդակցել ենք բժիշկների հետ, թե երբ կարող է մոտավոր վերադառնալ, ինչը փաստաբանը փոխանցել է ՀՔԾ-ին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց:

«Մեր համար հիմա անհասկանալի է, թե ինչ շտապողականություն է, երբ մենք փաստաթղթեր ենք ներկայացրել, թե հայրս մոտավոր երբ կարող է ներկայանալ իրավապահներին: Իրենք լավ գիտեն, թե որտեղ է հայրս բուժվում, Հայաստանում չէ: Նա երբեք չի խուսափել ներկայանալ քննչական մարմիններին»,- ասաց նա:

Սուրիկ Խաչատրյանի որդին, անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքներին, որ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ եղած ժամանակ պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել, որի արդյունքում Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող 5 մլն 132 հազար դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը, ինչպես նաև Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ, ասաց. «Այդ ամեն ինչը կպարզաբանվի այն ժամանակ, երբ հայրս կգա: Նա անպայման կգա, կներկայանա և քննությունը կպարզի՝ դա ճիշտ է, թե՝ ոչ: Ես այդ խողովակները չեմ տեսել»։

Նարեկ Կիրակոսյան