Յուրաքանչյուր քաղաքական գործիչ խոսելու իրավունք ունի. ԼՀԿ պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի երկխոսության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
Բոլորը

Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչը լայն քննարկումների առիթ էր դարձել։

Նշենք, որ նախագծով թույլատրվում է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլև նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց բանկային տվյալները:

Նախագծի համաձայն՝ գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են ստանալ միայն քննիչի պահանջով, այսինքն՝ առանց դատարանի որոշման։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել այս նախագծին։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

«Իհարկե, մենք դեմ չենք, որ քննչական մարմիններն ունենան անհրաժեշտ բոլոր լծակները բավարար և ամբողջական քննություն իրականացնելու համար, սակայն նախագիծը ներկայացված խմբագրությամբ տրված է այնպես, որ այնտեղ ոչ թե հասանելիություն է տրվում բանկային գաղտնիքին, այլ տրվում է բանկային գաղտնիքին հասանելիություն ստանալու նպատակով խուզարկության կամ առգրավում իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ 3-րդ անձի նկատմամբ կարող է իրականացվել խուզարկություն և առգրավում բանկային գաղտնիքի ստանալու համար, բայց հասկանալի է, որ այդ խուզարկության և առգրավման արդյունքում քննչական մարմիններին կարող են հայտնի դառնալ ոչ միայն գաղտնիք կազմող տեղեկությունները, այլև ուիրշ տեղեկություններ՝ մարդու անձնական կյանքին վերաբերող, առևտրային գաղտնիքին և այլ գաղտնիքների, որոնք տվյալ քրեական գործի շրջանակից դուրս է»,- ասաց Արկադի Խաչատրյանը։

Պատգամավորը նաև մտահոգություն ունի, որ այս օրինագծով պայմանավորված՝ որոշակի գործարքների հետևանքով հնարավոր է բանկային համակարգից գումարներ դուրս գան և կանխիկ շրջանառություն մեջ մտնեն։

«Գիտեք, որ բանկային համակարգում գործում է փողերի լվացման դեմ պայքարի համակարգեր, և սա զսպող նշանակություն ունի»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ մասնավորապես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, Արկադի Խաչատրյանը հստակ չմեկնաբանեց խմբակցության դիրքորոշումը այդ հարցով։ Նա միայն նշեց, որ խմբակցությունում քննարկում են ունեցել և վատ աշխատող նախարարներին են առանձնացրել։

«Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք, բայց նրանց անունները չենք հնչեցնում, բայց մոտ ապագայում այդ հարցով կդիմենք Կառավարությանը»,- հավելեց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է առաջիկայում երկխոսել հանրության հետ, ինչ կարծիք ունի՞, պատգամավորը նշեց՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ իրավունք ունի կարծիք հայտնելու:

Մանրամասները՝ տեսանյութում: