«Հնարավոր է՝ սադրանք է եղել նաև հոգևորականների կողմից, որոնք դժգոհ են Ռոհանիի կառավարումից»․ իրանագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 11:19
Պատերազմը հասել է շրջադարձային կետի, Մոսկվայի նկատմամբ ճնշումը մեծանում է. Ուկրաինայի ԱԳ նախարար
22.05.2026 | 11:10
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությունը նոր թափ է ստացել, ներգրավվել է նոր կապալառու․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.05.2026 | 11:08
«Բոլորին դեմ եմ» կուսակցության «բոչկա գլորելու» ակցիան Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 10:58
Խուզարկություն է իրականացվում Մարտուն Գրիգորյանի տանը
22.05.2026 | 10:51
Սևան-Ծափաթաղ ճանապարհին 22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ 21-ամյա վարորդը ձերբակալվել է
22.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինվորականի կուղարկի Լեհաստան
22.05.2026 | 10:31
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած «դիրք հանձնելու» տեսանյութի գործով կա քրեական վարույթ․ ՔԿ
22.05.2026 | 10:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ-15 ԵԱ-ում
22.05.2026 | 10:21
Այդ տեսանյութի անձինք 2024-ից ՀՀ-ում չեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:17
ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային ավելի քան 100 մլն դոլարի Hawk-երի վաճառքը
22.05.2026 | 10:09
Ռոնալդուի դուբլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 10:00
Ինչի՞ Ուկրաինայի նախագահը չպիտի գար Հայաստան, ՌԴ նախագահը քա՞նի, անգամ ա գնացել Ադրբեջան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:49
Էսօր էլ լրտեսներ կան, որ չգիտեն՝ գիտենք. որ պահին ճիշտ համարենք, կգործենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 09:39
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 09:26
Հիմար հոլովակ են սարքել, որպեսզի հարցը ներմուծեն օրակարգ. Փաշինյանը՝ 300 000 ադրբեջանցիների խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Պատճառը բենզինի գնի թանկացումն է։ Տեղի է ունեցել նախկին գնի մոտավորապես 50 տոկոսի չափով թանկացում՝ քվոտավորված հատվածի համար, և կրկնակի՝ ոչ քվոտավորված հատվածի համար։ Այսինքն՝ 10 հազար ռիալի քվոտայի փոխարեն սահմանվում է 15 հազար ռիալ, իսկ ոչ քվատովորված հատվածի համար՝ 15 հազար ռիալի փոխարեն՝ 30 հազար ռիալ։ Այս մասին այսօր` «Իրավիճակն Իրանում սրվում է. ապակայունացման տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքները» թեմայով հրավիրված քննարկման ընթացքում նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Ցույցերը սկսել են նախորդ ուրբաթ՝ աղոթքից հետո։ Շատ հաճախ ուրբաթօրյա աղոթքների ժամանակ կարելի է լսել նաև քաղաքական տեքստեր՝ հենց հոգևորականների կողմից, որոնք բավականին ազատ են երկրի քաղաքական իշխանության քննադատությունների մեջ։ Մեզ հասնող տեղեկատվությունը խիստ սակավ է, բայց կարելի է ակնկալել, որ այս հատվածում եղել է որոշակի հրահրում կամ սադրում հենց հոգևորականների կողմից, որոնք դժգոհ են նախագահ Հասան Ռոհանիի կառավարումից»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ցույցերին մասնակցող 100 քաղաքի թիվը խիստ ուռճացված է։ «Ցույցեր կան Թեհրանում, արևելյան հատվածի խոշոր քաղաքներից Մաշհադում, Կենտրոնական Իրանում՝ Քեհմանում, Հայաստանին հարակից տարածքներից երեք քաղաքներից ցույցերն կան Թավրիզում, Արդաբիլ նահանգի կենտրոնական քաղաքում՝ Արդաբիլում և արևմտյան Ատրպատականի կենտրոնական քաղաքում՝ Ուրմիայում»։

Իրանագետի տեղեկացմամբ՝ համացանցում հասանելի տեսահոլովակների հիման վրա կարելի է ասել, որ 2017-ի դեկտեմբերի և 2018-ի հունվարի ցույցերի համեմատ, ցուցարարների թիվը սակավ է։ «2017-ի դեկտեմբերի և 2018-ի հունվարի ցույցերն ավելի մարդաշատ էին, սակայն քարոզչությունը թույլ էր, իսկ այժմ հակառակն է․ մասնակիցները սակավաթիվ են, բայց քարոզչությունը, հատկապես՝ հակաքարոզչությունը, ավելի ուժեղ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան