Քրեական ենթամշակույթ կրողները կազատազրկվեն մինչև 20 տարով. Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Քրեական միջավայր ստեղծելը, քրեական միջավայրում ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելը քրեականացնող օրինագծի վերաբերյալ որևէ սպառնալիք չեմ ստացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք նախագծի զեկուցման պատճառով ինքն էլ է սպառնալիքներ ստացել, ինչպես հարակից զեկուցող Նազելի Բաղդասարյանը:

Նա նշեց, թե քրեական ենթամշակույթի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ազդեցությունն ամենուրեք` բանակում, դպրոցներում, համալսարաններում, քրեակատարողական հիմնարկներում, բացասական լուրջ հետևանքներ է առաջացրել:

Հարցին` որաշակիություն կա՞, թե ինչպես են քրեական ենթամշակույթի խմբերին տարանջատելու, և այդ խմբերին հարելն ինչպե՞ս է որոշվելու, նախարարը զուգահեռներ ներկայացրեց Վրաստանի օրենսդրությունում առկա ձևակերպումների հետ:

«Վրացական օրինագիծը հայաստանյան օրինագծից տարբերվում է նրանով, որ Հայաստանում այս նախագծով ավելի շատ է երաշխավորված իրավական որոշակիությունը, շատ ավելի հստակ են ձևակերպումները` ի տարբերություն վրացական փորձի, և եթե վրացական փորձը ՄԻԵԴ-ում դիմացել է իրավական որոշակիության թեստին, ինչո՞ւ չպետք է դիմանա Հայաստանում»:

Հարցին՝ վերջին 1.5-2 տարում «սխոդկաներ» քրեական աշխարհի ներկայացուցիչների հավաքներ եղե ՞լ են, նախարարը պատասխանեց.
«Նախկին իշխանությունները կարող է չզլանային նույնիսկ հանդիպել, օրինակ` Ծաղկաձորում նստեին իրար հետ, քննարկեին տարբեր հարցեր, ջան ասեին, ջան լսեին: Բացառված է, որ ՀՀ-ում գործող պաշտոնատար անձանցից որևէ մեկը ներգրավված լինի որևէ կրիմինալ շրջանակի մեջ, և դա չնկատվի: Նախկին իշխանությունների օրոք, իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր էր»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք, միևնույն է, մեծ առնչություն ունեն քրեակատարողական հիմնարկների հետ, և արդյոք օրինագիծը նրանց կարող է վախեցնել, Բադասյանը արձագանքեց, թե իր կարծիքով` պատժի անխուսափելիությունը ցանկացած անձի վախեցնում է: «Այլ հարց է, թե իրենք ինչ ակնկալիքներ ունեն կամ իրենց ազդեցությունն օգտագործելով` ինչ կարգավիճակ կարող են ունենալ, և դա կարող է իրենց ավելի հարմար լինել, քան այլ դատապարտյալների, որը քրեակատարողական հիմնարկներում բացառվելու է»,- ասաց նա:

Նախարարն «օրենքով գողերի» անուններ չտվեց, բայց նշեց, թե իրավապահ համակարգերին հայտնի են Հայաստանում գործող բոլոր անունները:

Բադասյանը տեղեկացրեց նաև, որ օրինագծի վերաբերյալ ՔԿՀ-ներում որոշակի անհանգստություն կա, որոշակի առումով ստեղծում են նաև անհանգստության արհեստական մթնոլորտ, բայց իր համոզմամբ` դրանք բոլորը հաղթահարելի են:

Նախարարի փոխանցմամբ՝ քրեական ենթամշակույթ կրող անձինք պատասխանատվության կենթարկվեն առավելագույնը 20 տարով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան