Քրեական ենթամշակույթը բանակում խոր արմատներ ունի․ պատգամավորը թվեր հրապարակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
19.11.2019 | 15:58Ինձ հետաքրքրում է, թե այդ ենթամշակույթն ի՞նչ տեսակ ազդեցություն է ունենում բանակում։ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հարց բարձրացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
«Որքանով է դա ամուր մտել բանակ, բոլորս գիտենք, ինչ ողբերգական հետևություններ է թողնում բանակում, բոլորս տեսնում ենք։ Ինձ չի հետաքրքրում՝ ով է ում կողմից հարգված և որքան խելացի մարդ, ինձ հետաքրքրում է մեր երեխաների ապագան»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։