Չավուշօղլուն հերթական անգամ զորակցություն է հայտնել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում

Լուրեր

30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի ամբիոնից խոսել է իր ղեկավարած գերատեսչության 2020-ի առաջնահերթությունների մասին: Թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին իր խոսքում Թուրքիայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է Արցախի հակամարտությանը` ևս մեկ անգամ այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին. փոխանցում է ermenihaber-ը:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն տեսնել, ինչի համար «Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի ու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր անի»:

Նախարարն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ դրանք ավելի են ամրապնդվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Թանափ (Տրանսանատոլիական) գազատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծերով: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների վերաբերյալ էլ հայտարարել է, որ Անկարան աջակցում է դրանց լուծմանը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում: