Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը բարձր է գնահատել Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վիլնյուս կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որբ  «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսին:

«Ողջունելով Աննա Հակոբյանին Վիլնյուսում՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել վերջինի ծավալած ակտիվ հասարակական գործունեությունը՝ հատկապես «Կանայք հանուն խաղաղության» արշավը` համարելով այն կարևոր քայլ խաղաղության հաստատման ճանապարհին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացներին և համոզմունք հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում կհարստանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով:

Լինաս Լինկևիչիուսը հաջողություն է մաղթել Աննա Հակոբյանին իր նախաձեռնություններում և պատրաստակամությունը հայտնել աջակցելու դրանց իրականացմանը:

Նույն օրը ՀՀ վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ: Ջերմ և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանրային և հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:

Դիանա Նաուսեդիենեն նշել է, որ Լիտվան պատրաստ է աջակցել և կիսվել սոցիալական տարբեր մարտահրավերների հաղթահարման գործում արձանագրած իր լավագույն փորձով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաստատել պարբերական շփումներ և նպաստել երկու երկրների ու ժողովուրդների կապերի խթանմանը:

Այցի ավատրին Աննա Հակոբյանն այցելել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպաություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ու աշխատանքային առօրյաին»,- ասված է հաղորդագրությունում: