Կառավարության կադրային բանկի միջոցով 1 տարվա ընթացքում աշխատանքի է անցել 5 հոգի, որից 2-ն ազատվել է

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մեկ տարի առաջ՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ին,  Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ստեղծվում է կադրային բանկ: Նպատակն այն էր, որ տարբեր ոլորտի որակյալ մասնագետներ հնարավորություն ունենան իրենց որակական հատկանիշների մասին տեղեկացնել գործադիր մարմնին, իսկ պահանջներին բավարարելու դեպքում  էլ աշխատանքի անցնեն որևէ գերատեսչությունում:

Այս  ընթացքում կառավարությունը ստացել է մոտ 2500 ինքնակենսագրական (CV)։  Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են վարչապետի աշխատակազմից: Կադրային բանկի ստեղծումից մեկ տարի անց, սակայն,  պետական կառույցներում աշխատանքի է անցել ընդամենը հինգ քաղաքացի, որից երկուսն արդեն ազատվել է:

Կադրային բանկի միջոցով Հակոբ Ճաղարյանը 2019 թվականի մարտի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական,  Արթուր Գրիգորյանը՝  2019թ. մարտի 28-ին  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական, իսկ   Սուրեն Ղամբարյանը, որն, ի դեպ, մինչ այդ   զբաղեցում էր Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը,  2019 թվականի սեպտեմբերի 23-ին  նշանակվել է վարչապետի օգնական:

Կառավարության կադրային բանկի միջոցով աշխատանքի անցած ևս երկու պաշտոնյա էլ կարճ ժամանակահատված աշխատելուց հետո ազատվել է: Մասնավորապես, Մհեր Սահակյանն ընդամենը չորս ամիս վարչապետի օգնական աշխատեց և Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից: Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Խաչիկյանը, որը կրկին նույն տարբերակով էր աշխատանքի անցել, պաշտոնավարեց երեք ամիս: Նա փոխնախարար էր նշանակվել ապրիլի 10-ին,  աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել հուլիսի 17-ին: Ստացվում է, որ մեկ տարի անց կառավարությունում ստեղծված կարդային բանկի միջոցով պետական համակարգում աշխատում է երեք հոգի:

Կառավարությունից Factor.am-ին փոխանցված պատասխանում նշվում է, որ ստացված 2500 ինքնակենսագրական տվյալներից  (CV) աշխատանքային խումն ուսումնասիրել է 1500-ը, որից  90-ը ներառվել է կադրային բանկում: Կառավարությունից չեն բացառում, որ առաջիկայում կադրային բանկից կլինեն նոր նշանակումներ:

Կառավարության կողմից փոխանցված պաշտոնական տվյալներից կարելի է եզրակացնել, որ  քաղաքացիները ոգևորված չեն կադրային բանկին դիմելու հարցում։ Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերից մինչ հունվար կառավարություն CV է ուղարկել 2100  քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք գործադիր մարմնի ֆեյսբուքյան էջից: 2019 թվականի փետրվարին կառավարությունից Factor.am-ին փոխանցել էին, որ քաղաքացիների թիվը հասել է
2350-ի: Իսկ արդեն մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում՝ ինը ամիսների ընթացքում,  նրանց թիվն ավելացել է  ընդամենը 150-ով:

Նարեկ Կիրակոսյան