Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև

Լուրեր

04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Դոհա պաշտոնական այցի նախօրեին, Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության արտգործնախարարությունների միջև։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը և Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ ԿՊ արտաքին գործերի պետնախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխիի (Sultan bin Saad Al-Muraikhi) գլխավորած պատվիրկութան կազմում էին Ասիայի հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Իբրահիմ Ալ-Համարը (Khalid Ibrahim Al-Hamar), ԿՊ ԱԳՆ այլ պաշտոնյաներ։

Ողջունելով հյուրերին՝ ԿՊ ԱԳ պետնախարարը գոհունակությամբ նշեց երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, որի վկայությունն է ՀՀ նախագահի նույն օրը մեկնարկող այցը Կատարի Պետություն, ինչպես նաև՝ Դոհայում ՀՀ դեսպանության հիմնադրումը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նույնպես կարևորեց քաղաքական երկխոսության ընձեռնած նման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և գլոբալ առկա խնդիրներին, զարգացումներին և դրանց շուրջ կողմերի դիրքորոշումներին։

Պետնախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ԿՊ ԱԳՆ՝ Ասիայի հարցերով փոխնախարար Խալեդ Իբրահիմ Ալ-Համարի հետ։ Զրուցակիցներն առանձնացրին առաջիկա ժամանակահատվածի համար համագործակցության զարգացման կարևոր ուղղությունները»,- ասված է հաղորդագրությունում: