«Նախկինների հետ պետք է համագործակցել որոշակի շրջանակների մեջ պահելու համար»․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը

-Պարոն Արշակյան, Դուք հետևե՞լ եք «Վերնատան» հավաքին, Փաշինյանը բոլոր հիմքերն ունի՞ լուրջ ընդունելու ընդդիմադիր այդ հարթակին։

-Լուրջ պետք է ընդունի, որովհետև դրանք հին փորձառու վնասարարներն են, իրար վնասում են, քաղաքականությանը վնասում են, ՀՀ-ին վնասում են։ Նրանք լուրջ են, նրանց կենսագրության մեջ շատ լուրջ միջադեպեր կան՝ կապված ՀՀ անվտանգության և վարկի հետ, նրանք ծանր հարվածներ են հասցրել մեր երկրին, նրանք մեր երկրի զարգացմանն են խոչընդոտել։ Մենք գործ ունենք բացահայտ դավադիրների հետ։

-Նրանց հետ համագործակցել պետք չէ՞։

-Համագործակցել պետք է նրանց որոշակի շրջանակների մեջ պահելու համար, իհարկե, պետք է և համագործակցի, հատուկ ծրագրեր իրականացնի՝ հատուկ ծառայությունների միջոցով, հատուկ հսկողություն սահմանի նրանց գործունեության նկատմամբ, գաղտնի և ակնհայտ հսկողություն։ Էնպես չէ, որ հավաքվել են, ինչ ուզում են թող անեն քաղաքական ինտրիգների վետերանները։ Էդպես չէ, նրանք կարող են խոչընդոտներ հարուցել հեղափոխության ծրագրերին։

– Օրերս ասացիք, որ Վազգեն Մանուկյանը մեր պետականության վրա առաջին ծանր հարված հասցնողն է եղել։ Ի՞նչը նկատի ունեք։

-1996-ի սեպտեմբերի դեպքերը նկատի ունեմ։ Ակնհայտ էր, որ Վազգեն Մանուկյանի թիմակիցները ՀՀ զարգացման ձևավորման կողմնակիցները չէին, այնտեղ կային ուժեր, որոնք Ռուսաստան-Բելառուս միության ջատագովներն էին, անհամատեղելի կազմակերպությունների աջակցություն կար Վազգեն Մանուկյանի նախընտրական կոմպանիային։ Այդ կոմպանիան ֆինանսավորվել է, շատ աշխատանքներ են արվել, նրանց ռեսուրսները հայթայթվում էին անհայտ տեղից, օրենսդրությամբ չնախատեսված ձևով էին հայթայթվում։

-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, Նիկոլ Փաշինյանի ո՞ր քայլերից կարող են օգտվել ընդդիմադիրները և հայտ ներկայացնել քաղաքական պայքարի։

-Ընդդիմադիրները կօգտվեն Փաշինյանի բոլոր սխալներից, իսկ հայտնի բան է, որ իշխանությունը ինչ-որ ժամանակ հետո դառնում է անցանկալի։ Միջին վիճակագրությունն ասում է, որ դա ութ տարին է։ Ցանկացած իշխանություն 8 տարի հետո հոգնում է պատասխանատվությունից։ Եթե սա չէ, ինտրիգները կան։ Հատկապես եթե իշխանությունը թույլ է։ Մյուս տարբերակը՝ ժամանակների փոփոխությունն է։ Այն ծրագրերը, եռանդը, որ ունի Փաշինյանը, 8 տարի հետո հնացած է լինելու, նոր մարդկանց, նոր ծրագրերի, նոր ներգրավվածության խնդիր է առաջանալու։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: