Վրաստանի խորհրդարանում ծրագրված նիստն արգելափակման պատճառով չի կայացել
Քաղաքականություն
18.11.2019 | 15:53Վրաստանի խորհրդարանում կեսօրին նախատեսված հանձնաժողովի նիստը չի կայացել ցուցարարների կողմից շենքի մուտքերն արգելափակելու պատճառով. փոխանցում է aliq.ge-ն:
Առավոտյան հավաքված ցուցարարները «Վրացական երազանքի» երեք պատգամավորի թույլ չեն տվել մտնել խորհրդարան:
Խորհրդարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են: Մուտքերի մոտ տեղադրվել են վրաններ, դարպասների վրա կողպեք են կախել: Ցուցարարները դեպի շենքի մուտքերը տանող ճանապարհին ավազե պարկերով բարիկադներ են ստեղծել: