Բարսեղ Բեգլարյանի գործով հարցաքննվեց «Ֆլեշ» ընկերության հաշվապահը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց նաև վկա Լուսյա Հովհաննիսյանը։ Նա ասաց՝ գործից շատ քիչ բաներ գիտի։ Վկան «Ֆլեշ» ընկերության հաշվապահն է։

Վկա Հովհաննիսյանն ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է հեռուստաընկերություններից մեկի եթերից։ Խնդրեց, որպեսզի իրեն հարցրեր տան, դեպքից շատ բան պատմել չի կարող։

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը վկայից հետաքրքրվեց, թե 2016 թվականին տեղի ունեցած խորհրդակցության մասին տեղեկություն ունեցել է, վկան ասաց, որ ոչ։ Նա դատարանում մի քանի անգամ պդնեց, թե ինքը անգամ Բարսեղ Բեգլարյանին չի ճանաչել ու շփում չի ունեցել նրա հետ, այլ միայն նրա որդու՝ Նարեկ Բեգլարյանի հետ։

Դատախազը հաշվապահից հետաքրքրվեց, թե ինչու է այդ միջադեպից հետո մեկ ամսվա ընթացքում երեք անգամ երկու հարյուր հազարական դրամ փոխանցվել տուժողի հաշվին, վկան ասաց՝ կրեդիտորական պարտքի մասին է խոսքը․ «Երևի ընկերությունը որոշակի պարտավորություններ է ունեցել, որոնք լրացրել է»։

Վկան մեծավմասամբ բոլոր հարցերին պատասխանում էր, որ չի հիշում։ Չհիշելը ավելի խորացավ, երբ դատական նիստը հինգ րոպեով ընդմիջվեց։ Այդ ընթացքում վկան հասցրեց կարճ զրուցել Բարսեղ Բեգլարյանի, ապա նրա պաշտպան Կոլյա Հակոբյանի հետ։ Ներս մտնելիս վկան դեպքից այլևս ոչինչ չհիշեց․ շատ ժամանակ է անցել ասաց։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Փաստական տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Լիլիթ Շաբոյան