ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրան-Հայաստան համագործակցության հարցում. դեսպան Լին Թրեյսի

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով․ այս մասին ՍիվիլՆեթին  ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ հավելելով, որ Վաշինգտոնում հստակ հասկանում են Իրանի նշանակությունը Հայաստանի համար:

«Մենք հստակ հասկանում ենք Իրանի նշանակությունը Հայաստանի համար: Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում Հայաստան-Իրան գազ էլէկտրականության դիմաց փոխանակումների ծրագրին», – ասել է դեսպանն ու պարզաբանել, թե Իրանի հետ կապված որ հարցերն են մտահոգություն առաջացնում ԱՄՆ-ի համար:

«Մեր մտահոգությունները կապված են ոչ թե Իրանի հետ օրինական առևտրին, այլ այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի կողմից ահաբեկչական միավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն: Սրանք շատ կոնկրետ և թիրախավորված ուղղություններ են», – ասել է նա՝ նկատելով, որ այդ ուղղություններից դուրս այլ հարաբերությունների, օրինական առևտուրի վերաբերյալ ԱՄՆ-ն առարկություն չունի:

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի համար խնդրահարույց չի՞ լինի, եթե հայաստանյան բիզնես կառույցները սկսեն ընդլայնել իրանցի գործընկերների հետ կապերը, դեսպանը բացասական պատասխանել է. «Բոլորովին ոչ, քանի որ մեր մտահոգություններն Իրանի հետ կապված մի քանի առանցքային կառույցների են առնչվում: Դրանք պետական կառույցներ են: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան առևտրին, ապա դրանք իրենց հունով ընթանում են»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: