«Կամ Հայկ Մարությանն է կոռուպցիայի մեջ, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»․ Թեհմինա Վարդանյանը՝ Երևանի նստարանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 13:21
Ուշ գիշերով ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:15
Մանդատ չվերցնել նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանին ասել դու 5 տարի վստահ գործելու ես, քեզ թթու խոսք չեն ասելու․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:08
Մեքենայից հայելու ապակիներ գողացած 28-ամյա երիտասարդը կալանավորվել է
12.06.2026 | 12:58
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
12.06.2026 | 12:56
Ռուսաստանը հարձակվել է Սումիի, Նիկոլաևի և Կիևի մարզերի վրա. զոհ և վիրավորներ կան
12.06.2026 | 12:48
ԲՀԿ-ի բողոքի ակցիան ԿԸՀ-ի դիմաց. ՈւՂԻՂ
12.06.2026 | 12:39
Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու հարցին ԿԸՀ-ն կանրադառնա հունիսի 14-ին
12.06.2026 | 12:32
Սամվել Կարապետյանի թիմը դիմեց ԿԸՀ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 12:27
Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի
12.06.2026 | 12:19
Մարդատար ավտոմեքենանների համար սահմանափակումներ պետք է մտցվեն Երևանում․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 12:10
Արեգնազ Մանուկյանին ՔԿ են կանչել Թևանյանի գործի շրջանակում // Փաշինյանը մեկօրյա արձակուրդում է. ԼՈՒՐԵՐ
12.06.2026 | 12:07
ԲՀԿ ներկայացուցիչների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
12.06.2026 | 12:06
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 11:51
Ֆրանսիական դատարանն Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի մահափորձի գործով 9 ադրբեջանցիների է դատապարտել, գլխավոր մեղադրյալին՝ 30 տարվա ազատազրկման
12.06.2026 | 11:43
Համբարձում Մաթևոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

2017 թվականին քաղաքապետի մեր թեկնածու Նիկոլ Փաշինյանի դրած գիծը մենք մինչ օրս տանում ենք։ Երևի պարոն Փաշինյանի քաղաքական թիմում են ինչ-որ բաներ փոխվել. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Անդրադառնալով մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեին, ավագանու անդամը նշեց․ «Այստեղ քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի։ 2020-ի աննախադեպ բյուջեն ոչ թե խնայողությունների, այլ չարված աշխատանքի արդյունքն է։ Օրինակ՝ եթե պետք է արվեր 200 մետր ասֆալտ, արվել է 100 մետր, 100-ը չի արվել։ Սա ամենևին տնտեսում չէ։ Քաղաքային իշխանությունը նմանօրինակ իրավիճակներն անընդհատ փաթեթավորում է իբրև տնտեսում, սակայն դա չարված աշխատանքի արդյունք է։ Ասում են այս տարվա բյուջեն հեղափոխական է։ Հեղափոխական է այն, որ քաղաքային բյուջեն 9 մլրդ 112 միլիոնի պակաս է ունենալու և պարզ չէ, թե ինչ գումարներով են դրանք փակվելու, լրացվելու։ Շուրջ 3 մլրդ սեփական եկամուտ է հաշվարկել քաղաքապետարանը, սակայն դրանից 1 մլրդ 800 մլն դրամը գույքահարկն է»։

Ավագանու «Լույս» խմբակցության անդամը հիշեց ժամանակին լայն քննարկման առարկա դարձած երևանյան նստարանները։ «Գիտեք, որ ժամանակին բոլորս, այդ թվում՝ պարոն Փաշինյանը, մեղադրում էինք Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ Երևանի նստարանները կարելի է ձեռք բերել 65-70 հազար դրամով և այստեղ կարող է լինել լուրջ կոռուպցիոն դրսևորում՝ կապված Տարոն Մարգարյանի հետ։ Այս տարի նստարանները ձեռք են բերել ոչ թե 160 հազար դրամով, այլ՝ 164 հազարով։ Եթե Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ է ներգրավված եղել, ապա ինչո՞ւ են այդ նստարանները մինչ օրս նույն գնով ձեռք բերվում։ Ես հորդորում եմ պարոն Փաշինյանին բոլոր փաստաթղթերը ՊՎԾ ուղարկել և ստուգել։ Եթե կոռուպցիա չկա, մենք ներողություն խնդրենք Տարոն Մարգարյանից, այդ թվում նաև պարոն Փաշինյանը։ Այստեղ անալոգիա կա․ կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան