Զարեհ Սինանյանն ամփոփել է Ուկրաինա այցի առաջին օրը

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Սինանյանն Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում խորհրդարանում հանդիպել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ:

«Կարևորելով երկու պետությունների միջև նման ձևաչափով համագործակցությունը` Զարեհ Սինանյանը նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, և հայ համայնքը ինտեգրված է իր բնակության երկրի կյանքին, գործում և արարում է` փորձելով պահպանել ինքնությունը: Հանձնակատարն ընդգծեց Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Պատգամավորներն իրենց ոգևորությունը հայտնեցին միջխորհրդարանական նման համագործակցության մեկնարկի առթիվ, խոսեցին հայ համայնքի, ընդհանրապես հայկական սփյուռքի, նրա առանձնահատկությունների մասին:

Հանդիպումների շարքը շարունակվեց Սրբոց նահատակաց մատուռ այցելությամբ: Գլխավոր հանձնակատարն Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ շրջեց մատուռի տարածքում, ծանոթացավ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվող եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքին: Թեմական առաջնորդի հետ զրույց ծավալվեց համայնք-եկեղեցի կապի, իրականացվող միջոցառումների և համայնքի կյանքում եկեղեցու դերի շուրջ: Այնուհետ Զարեհ Սինանյանն այցելեց նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարին, որը տեղադրվել է Կիևի հայ համայնքի կողմից:

Վաղն արդեն հանձնակատարը մասնակցելու և ելույթ է ունենալու  հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումում»,- ասված է հաղորդագրությունում: