Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Լուրեր

22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

«Ողջունելով Դարիգա Նազարբաևայի այցը Հայաստան՝ վարչապետը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնական փոխշփումների ակտիվացումը վկայում են հարաբերությունների բարձր մակարդակի մասին, և Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը, բարձր գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը և երախտագիտություն հայտնել ԼՂ հակամարտության հարցում Ղազախստանի հավասարակշռված դիրքորոշման համար: Խոսելով առևտրատնտեսական կապերի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա է դրանք խորացնելու մեծ ներուժ թե՛ երկկողմ ծրագրերի միջոցով, թե՛ ԵԱՏՄ շրջանակում:

Դարիգա Նազարբաևան նշել է, որ տպավորված է Հայաստան իր առաջին այցով, և Ղազախստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, ինչին նպաստում են նաև միջխորհրդարանական ակտիվ կապերը: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում ՀՀ հաջող նախագահության կապակցությամբ, որի ընթացքում Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել են առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր, որոնք լավ հնարավորություններ են ստեղծում ԵԱՏՄ զարգացման համար: Դ. Նազարբաևայի խոսքով՝ Ղազախստանը հետաքրքրված է երկրի տնտեսությունում Հայաստանից ներդրումների ներգրավմամբ, և երկկողմ գործակցության համար հեռանկարային կարող են լինել արհեստական բանականության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գիտության և մի շարք այլ ոլորտներ:

Նիկոլ Փաշինյանը համակարծիք է եղել Դարիգա Նազարբաևայի հետ, կարևորել փոխադարձ ներդրումների ներգրավումը և հեռանկարային համարել նաև շինարարության ոլորտում համագործակցությունը:

Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունները սերտացնող կարևոր գործոնի դերակատարությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի իշխանություններին՝ տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար: Դարիգա Նազարբաևան նշել է, որ Ղազախստանի հայերը հաջողակ գործարարներ են, նաև ակտիվ ներգրավված են երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

ՀՀ վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի՝ Երևանում հոկտեմբերին կայացած նիստի և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացման վերաբերյալ: Դ. Նազարբաևան գոհունակություն է հայտնել միջազգային հարթակներում երկու երկրների կառուցողական համագործակցության կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ղազախստան երկխոսության բարձր մակարդակը և նշել, որ Հայաստանն ուրախ կլինի մյուս տարի պաշտոնական այցով հյուրընկալել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին»,- ասված է հաղորդագրությունում: