«Թվայնացումը հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է». վարչապետի մոտ քննարկվել է ՀՀ թվային օրակարգի իրականացման ընթացքը

Լուրեր

05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի թվայնացման օրակարգի և իրականացման տեսլականի վերաբերյալ:

«Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ թվայնացումը ՀՀ կառավարության առաջադրած կարևորագույն խնդիրներից է. «Թվայնացումը մեծ հաշվով մեր քաղաքացիների կյանքի որակի և հանրային ծառայությունների մատուցման որակի կարևորագույն բաղադրիչ է և մեզ համար կարևոր նշանակություն ունեցող վիճակագրության և ընդհանրապես վիճակագրության որակի կարևորագույն ցուցանիշ: Մենք պետք է քննարկենք, թե ինչպես ենք պատկերացնում այս խնդրի իրագործումը՝ այն կտրվածքով, որ կարևոր է ոչ միայն այն, որ առանձին գերատեսչություններ և ծառայություններ թվայնացված լինեն, այլև շատ ավելի կարևոր է, որ այդ թվայնացված համակարգերը փոխգործելի լինեն, այսինքն՝ մեկը մյուսի հետ աշխատեն:

Ցավոք, այսօր էլ Հայաստանում կան թվայնացված պլատֆորմեր, որոնք, սակայն, փոխգործակցության խնդիր ունեն, այսինքն՝ մի համակարգը մյուս համակարգի հետ չի կապվում, և տեղեկությունները համադրելու առումով պրոբլեմներ են առաջանում: Մենք որոշեցինք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կլինի այն պետական մարմինը, որը կսահմանի ստանդարտները, փոխգործելիության սկզբունքները, բանաձևերը, և թվայնացումն ընդհանուր պետական համակարգում տեղի կունենա այդ տրամաբանության մեջ, այսինքն՝ ոլորտների թվայնացնումը պետք է այդ հեռանկարով լինի, որ համակարգերն իրար հետ աշխատեն: Իհարկե, նաև պետք է փորձենք այնպես անել, որ մինչև հիմա թվայնացված համակարգերը կարողանանք ինտեգրել մեկը մյուսին: Սա բավական բարդ խնդիր է, ընդ որում՝ նույնքան կարևոր է, որ թվայնացված և ինտեգրված համակարգերը լինեն օգտագործելի, այսինքն՝ դրանց մեջ մեզ անհրաժեշտ տեղեկությունների գեներացման, փնտրման, դասակարգման և մատուցման համակարգերը պետք է լինեն մատչելի և կիրառելի»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը զեկուցել է Հայաստանի թվայնացման օրակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նա նշել է, որ, մասնավորապես, կազմվել է ՀՀ 2020-2025 թթ. թվայնացման ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպումը: Նախարարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ պետական կառավարման համակարգի, մասնավոր հատվածի կողմից թվային տեխնոլոգիաների կիրառման մասին, անդրադարձել պետական համակարգում թվայնացման հետ կապված խնդիրներին և թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին: Հ. Արշակյանի խոսքով՝ ներկայում պետական կառավարման մարմիններում իրականացվում է գործող թվային համակարգերի, հարթակների կիրառելիության գույքագրման գործընթաց, որի նպատակը դրանց փոխգործելիության ապահովումն է:

Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են թվայնացման որակի չափանիշներին, գործող էլեկտրոնային համակարգերի համադրելիությանը, թվային օրակարգի շրջանակում տարվող աշխատանքների իրականացման ուղղություններին, օրենսդրական դաշտին, գերատեսչական էլեկտրոնային համակարգերին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական տեսլականը: Նշվել է, որ նախատեսվում է բարեփոխումներն իրականացնել հետևյալ փուլերով՝ քաղաքականությունների մշակում և համակարգում, հանրային ծառայություն և մարդկանց ռեսուրսների կառավարում, պետական ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն և բարեվարքություն, ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ արդիականացում: Արդյունքում ակնկալվում է ձևավորել մրցունակ հանրային կառավարման համակարգ: Ներկայացվել են նաև Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքների զարգացման ինչպես ընթացիկ, այնպես էլ նախատեսվող ծրագրերը:

Վարչապետը նշել է, որ թվայնացումը պետք է իրականացվի որակական բարձր չափանիշներին համապատասխան և հանձնարարել աշխատանքները շարունակել բովանդակային ու տեխնիկական պարամետրերի համադրելիության, համակարգերի փոխգործելիության ապահովման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է առկա թվային հարթակների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը և դրանցից օգտվելու մշակույթի տարածումը՝ հանձնարարելով պատասխանատուներին ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և կիսամյակային կտրվածքով համեմատական վիճակագրություն ներկայացնել հանրային իրազեկվածության և թվային տեխնոլոգիաների կիրառելիության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: