Վենետիկում ջրհեղեղի հասցրած վնասը 1 մլրդ եվրո է գնահատվել. քաղաքում այսօր նորից հեղեղումներ են

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Վենետիկում այսօր կրկին հեղեղումներ են գրանցվել: Ջրի բարձրությունը հասել է ծովի մակարդակից 153 սմ-ի, մինչդեռ քաղաքի համար նորմալ է համարվում 80 սմ-ը: Այս մասին գրում է «Ռեգնում»-ը:

Քաղաքային իշխանությունները, սակայն, զգուշացրել են առաջիկայում եղանակային պայմանների վատթարացման մասին:

Նոյեմբերի 12-ի ջրհեղեղի ժամանակ, հիշեցնենք, ջրի բարձրությունը հասել էր 187 սմ-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին կես դարի ընթացքում: Վենետիկի գրեթե ամբողջ տարածքը հեղեղվել է: Նոյեմբերի 14-ին ջրի մակարդակը իջել է՝ հասնելով նորմայի, սակայն նոր հեղեղումները սկսվել են՝ մինչև նախորդի հետևանքների վերացումը:

Վենետիկում ջրհեղեղի հասցրած վնասը 1 մլրդ եվրո է գնահատվում: Այս մասին հայտնել է քաղաքապետ Լուիջի Բրունյարոն:

«Մենք կործանեցինք Վենետիկը: Խոսքը միլիարդի վնասի մասին է, և մենք խոսում ենք երկու օր առաջ տեղի ունեցածի, ոչ թե այսօրվա մասին»,- մարզի ղեկավար Վենետո Լուկա Ձայայի հետ Սուրբ Մարկոսի հրապարակ այցի ժամանակ ասել է քաղաքապետը:

Ձայան, իր հերթին, Վենետիկում տիրող իրավիճակը «լիարժեք կործանում» է որակել: «Սուրբ Մարկոսի տաճարի ներսում ջուրը, հավանաբար, մեկ մետրի է հասնում: Տներում և խանութներում ջուր է: Կործանումը լիարժեք է, քանի որ ջուրը նախ գալիս և վնաս է հասցնում, իսկ հետո, երբ այն քաշվում է, աղ է թողնում, որն էլ քանդում է պատերը, արվեստի գործերը, խճանկարներն ու էլեկտրական համակարգերը»,- ասել է Վենետո Լուկա Ձայան:

Վենետիկի քաղաքապետը բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արել խուսափել փողոց դուրս գալուց: Քաղաքի ջրային տրանսպորտի երթուղիները գործում են միայն առանձին կղզիների ուղղությամբ և այն դեպքում, եթե նավահանգիստ-կանգառները հեղեղված չեն:

Իտալիայի նախարարների խորհուրդը հատուկ նիստի ժամանակ 20 մլն եվրո է հատկացրել ջրհեղեղի հետևանքները վերցնելու համար: