Վարչապետի նշած 300 մլրդ դրամի հետքերով․ ո՞ւմ գույքը և եկամուտներն են հեղափոխությունից հետո կալանքի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
Բոլորը

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուրջ 300 միլիարդ դրամի սառեցված հաշիվներ կան հայաստանյան բանկերում։ Առանց անուններ նշելու վարչապետն ասաց, որ երբեմն գումարի տերերը պատրաստ են այն վերադարձնել պետությանը, բայց դատական քաշքշուկի հետևանքով պրոցեսը երկարում է։

Թե 300 միլիարդ դրամի կամ որ նույնն է շուրջ 629 միլիոն դոլարի իրական տերերն ովքե՞ր են՝ դժվար է միանշանակ ասել, ինչպես վարչապետը նշեց դա տարբեր գործերի արդյունքում հավաքված գումար է։

Այս ֆոնին Factor.am-ը վերհիշել է, թե հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաներից և նրանց մերձավորներից ում գույքը և եկամուտներն են շարունակում մնալ կալանքի տակ, ասել է թե՝ սառեցված վիճակում:

Եվ այսպես՝ 2018 թվականի հուլիսից կալանքի տակ են գտնվում  ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքը և դրամական միջոցները։ Բացի այդ, կալանքի տակ են նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքն ու եկամուտները։ Մյուս որդու՝ Լևոն Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը դատարանի որոշմամբ հանվել է։

Նշենք, որ 2019 թվականի հունիս ամսին դատարանն արձանագրեց, որ Քոչարյանի գույքն ու եկամուտները կալանքի տակ առնելով խախտվել են նրա իրավունքները, բայց գույքը կալանքից չազատեց։

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու և կաշառք ստանալու համար։ Նա այս գործով միակ կալանքի տակ գտնվող ամբաստանյալն է։

Կրկին Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գույքն ու հաշիվները, բացի կենսաթոշակից, գտնվում են կալանքի տակ։

Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար մեղադրվող, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքն ու դրամական միջոցները ևս կալանքի տակ են։ Դատարանն այս տարվա մայիսին արձանագրեց, որ Գրիգորյանի գույքը կալանքի տակ առնելով նրա իրավունքները խախտվել են, բայց կրկին գույքը կալանքից ազատելու որոշում չկայացրեց։

Այս գործով մյուս ամբաստանյալ Յուրի Խաչատուրուվը միակն է, որի գույքն ու դրամական միջոցները կալանքի տակ չեն։

Կալանքի տակ են նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբոր Լևոն Սարգսյանի գույքն ու եկամուտները։ Նա, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու, ինչպես նաև Հյուսիս-հարավի գործով փողերի լվացման ու խոշոր չափով կաշառք ստանալու համար։

Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ խոշոր չափի խարդախություն կատարելու համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանի գույքն ու հաշիվները ևս կալանքի տակ են։

Այս տարվա հոկտեմբերին դատարանը մասնակի բավարարել է փաստաբան Միհրան Պողոսյանի բողոքը Սարգսյանի գույքը կալանքի տակ առնելու վերաբերյալ։ Այս պահին դեռևս հայտնի չէ, թե արդյոք դատարանն այդ որոշմամբ գույքից մաս ազատել է կալանքից, թե՝ ոչ։

Բացի կենսաթոշակից, կալանք է դրված նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մնացած գույքի և եկամուտների վրա։ Գրիգորյանը կալանքի տակ է, նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գույքը և եկամուտները ևս կալանքի տակ են։ Նա մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։

Գործարար, խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանի գույքն ու եկամուտները ևս կալանքի տակ են։

Գույքի վրա կալանք դնելու որոշում է առկա նաև Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեպքում։

Կալանքի տակ են նաև ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գույքն ու եկամուտները։ Նա այս տարվա օգոստոս ամսից գտնվում է անազատության մեջ։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար։

Թե որքան գումար է միասին վերցած կազմում նշված անձանց եկամուտների վերջնահաշիվը՝ հստակ նշել հնարավոր չէ, քանի որ նախ՝ պետք է տիրապետել նրանց հաշիվներին առկա գումարի չափին, որը համարվում է բանկային գաղտնիք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան