Թբիլիսիում ցուցարարները լուսացրել են խորհրդարանի մոտ

Լուրեր

14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
14.05.2026 | 14:57
ԱՄՆ-ն հետաձգել է Լեհաստանում 4000 զինծառայողի տեղակայումը
14.05.2026 | 14:51
Աշխատանքից ազատման դիմում են գրել. Փաշինյանը՝ իր քարոզարշավին մասնակցած տնօրենների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:49
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Սուրակատ Ասիյատիլովի հուշամրցաշարում
Բոլորը

Թբիլիսիում մի քանի տասնյակ մարդ գիշերն անցկացրել է խորհրդարանի դիմաց՝ փողոցի երթևեկելի մասում տեղադրված վրաններում, գրում է aliq.ge-ն:

Հիշեցնենք՝ 2 օր առաջ ակցիայի մեկնարկը տվել էր «Ամոթ է» նախաձեռնությունը՝ նախ «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակի մոտ, ապա տեղափոխվելով խորհրդարանի դիմաց։ Ակցիան մեծ մասշտաբների հասավ, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը (անհրաժեշտ 113 ձայնից հավաքվեց 101֊ը)։

Արդյունքում՝ նախօրեին խորհրդարանի դիմաց մի քանի հազար մարդ հավաքվեց։ Քաղակտիվիստների շարքերում երեկոյան երևացին ընդդիմության ներկայացուցիչներ, այլ քաղաքական գործիչներ։ Նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասաց, որ մնալու և պայքարելու է մինչև վերջ։

Գիշերը երիտասարդ ակտիվիստներից մի քանիսը՝ ոստիկանության ուղեկցությամբ շարժվեց իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի տուն՝ իշխանափոխության պահանջով։

Այս պահին ևս պողոտան փակ է։  Ցուցարարներն ասել են՝ հեռանալու միտք չունեն՝ մինչև չկատարվի գլխավոր պահանջը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշում չլինի։ Ելույթները կվերսկսվեն երեկոյան 7-ին, իսկ կիրակի ավելի մասշտաբային ակցիա են խոստանում։

Հայտնի է, որ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև մնացած մեծ քաղաքներում։ Քութայիսիում ցուցարարները ցուցադրաբար այրել են օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների ցուցակը։