Իսրայելը նորից հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

Իսրայելի Պաշտպանության բանակը մի քանի հարված է հասցրել Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման օբյեկտների ուղղությամբ: Սա հետևել է իսրայելական տարածքի հրթիռակոծությանը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Իսրայելական ռազմաօդային ուժերի թիրախում հիմնականում եղել է ռազմական մի օբյեկտ, որտեղ նաև հրթիռների մասերի արտադրամաս է եղել: Հարված է հասցվել նաև Խան Յունիս քաղաքում «Իսլամական ջիհադ»-ի հրամանատարական կետին: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածի սահմաններին հակամարտությունը սրվել է օրերս, երբ Իսրայելը ոչնչացրեց «Իսլամական ջիհադ»-ի հրամանատարներից Բախի Աբու ալ-Աթային:

Գազայի իշխանությունները հաղորդել են ավելի քան 30 պաղեստինցու զոհվելու մասին, Իսրայելում զոհերի մասին տեղեկություն չկա: Նոյեմբերի 14-ին AFP-ն հաղորդել էր հակամարտող կողմերի միջև հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման մասին, սակայն ուրբաթ գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը կրկին երկրի հարավում Գազայի հատվածից արձակված հրթիռներ է որսացել: