Պարոն Ջանջուղազյան, ինձ համար անհասկանալի է արդարացումը, թե ինչու է օրենք խախտվել. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բոլորը

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց, որ չի կարող չխոսել Բյուջետային համակարգի օրենքի խախտումների մասին:

«Տարբեր ձևաչափերով եմ խոսել, պարոն Ջանջուղազյան, 18-րդ հոդվածը եզակի երաշխիք էր ապահովում, որ բնապահպանական ծրագրերն իրականացնեն այն մակարդակով, որ Հայաստանը, որն իմ գնահատմամբ՝ բնապահպանական աղետի մեջ է, և կախվածությունը հանքարդյունաբերությունից վատագույն երկրների շարքում 14-րդն է՝ զիջելով աֆրիկյան և ասիական որոշ երկրների, որևէ ծրագիր չունեք այդպիսի, որը կապահովեր Բյուջետային համակարգի մասին օրենքի դրույթը»,- ասաց Թանդիլյանը:

Ապա, կրկին դիմելով ֆինանսների նախարարին, նշեց. «Պարոն Ջանջուղազյան, ինձ համար անհասկանալի է արդարացումն ու բացատրելը, թե ինչու է օրենքը խախտվել, եթե այս դահլիճում ենք մենք բացատրում օրենքի խախտումն ու արդարացնում, կներեք, ի՞նչ ենք ակնկալում մեր քաղաքացիներից. օրենք խախտեն ու գան բացատրեն՝ ինչո՞ւ են խախտել»:

Մանրամասները՝ տեսանյութում: