Արցախում ՓՄՁ-ի զարգացումը կոչված է նպաստելու երկրի տնտեսական աճի կայունությանը. Լևոն Գրիգորյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի Հանրապետությունում կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականության համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացումը կոչված է նպաստելու երկրի տնտեսական աճի կայունությանը` տնտեսությանը հաղորդելով նորարարական ուղղվածություն և ճկունություն:

«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   այս  մասին    այսօր  կայացած     ԱՀ     կառավարության    նիստի   ժամանակ    ասել  է  ԱՀ  էկոնոմիակայի  և  արտադրական  ենթակառուցվածքների    նախարար  Լևոն  Գրիգորյանը:
Նրա  խոսքով՝   ՓՄՁ-ի սուբյեկտներին ուղղված պետական աջակցության ծրագրերը հիմնված են ԱՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության  հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես գյուղական բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը:
«Այս առումով ՓՄՁ-ն իր առանձնահատկություններով,  զարգացմամբ  և  ընձեռած հնարավորություններով այն անկյունաքարն է, որը նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում: Կարևորելով ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, զբաղվածության մակարդակի  և  բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում` Արցախի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացմանը»,-  ավելացրել  է  Լ. Գրիգորյանը:
Նա  նշել է, որ   2020 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների  համակարգն ընդգրկում է ՓՄՁ զարգացմանը պետական աջակցության  հետևյալ հիմնական ուղղությունները.  ՓՄՁ սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում, սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն, ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցություն,առևտրային բանկերի կողմից ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում, սուբյեկտների կապիտալի ֆինանսավորում, սուբյեկտների արտադրական հզորությունների վերազինման  ,ՓՄՁ սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանմանն ու շուկաներում առաջմղման, ՓՄՁ սուբյեկտներին ուսուցողական, գործարար տեղեկատվական և խորհրդատվական,ՓՄՁ սուբյեկտներին ուսուցողական, ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություններ:
Նախարարը   նշել է  նաև, որ   փոքր և միջին  ձեռնարկատիրության զարգացմանը պետական աջակցության ծրագրերն   իրականացվում են Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով:
«Տարեցտարի կայանում և ամրապնդվում է  փոքր ու միջին ձեռնարկատիրության   պետական աջակցության համակարգը, կատարելագործվում դրա տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:  Առաջարկվում է հավանություն տալ փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2020 թվականի ծրագրին և այն սահմանված կարգով Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Արցախի Հանրապետության Ազգային ժողով»,-ասել է  Լ. Գրիգորյանը: