Գյումրիի բուհերում դասերը բնականոն ընթանում են. ուսանողական բողոքներ չկան

Լուրեր

03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Շուրջ մեկ շաբաթ է՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել և պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ուսանողների պահանջն է՝ չեղարկել «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին օրենքը նախագիծը, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները հանել բուհերի պարտադիր առարկայացանկից։

Ի տարբերություն մայրաքաղաքի բուհերի՝ Գյումրիում իրավիճակը հանգիստ է։ Նախօրեին  միայն Շիրակի պետահամալսարանում մի խումբ ուսանողներ մեկ դասաժամ դասադուլ են հայտարարել, որից հետո դասերը վերսկսվել են։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

«Բողոքողները մի քանի բաժիններից էին՝ արվեստի, փիլիսոփայության, տնտեսագիտության, պատմության, երևի մի 7-8 հոգի էլ դասախոսներ էին ներկա։ Ես, համենայնդեպս, ինքս տեսել եմ ֆեյսբուքյան էջում նրանց 15 րոպեանոց ակցիան։ Ընդ որում՝ ասեմ, որ ակցիայից հետո նորից հետ են եկել լսարաններ»,- ասաց Երվանդ Սերոբյանը:

Նա նշեց, որ հաջորդ օրն էլ ուսանողները փոքրիկ ակցիա են արել ու ոչ մի պահանջ չեն ներկայացրել։

«Ես չեմ ասում ընդհանրապես ոչինչ չի եղել, բայց եղել է շատ փոքր՝ մի 40 ուսանողով: Ուղղակի մոտեցա, խնդրեցի, որ ոչ մեկը չխանգարի, չոտնահարի մյուսի իրավունքը, իրենց իրավունքն է՝ կարող են բողոքի ակցիա անել, բայց ով է ուզում է դասի մասնակցել, նրան էլ պիտի հարգենք: Մեր զրույցից հետո գործնականում բոլոր ուսանողները գնացել են դասի»,- ասաց Սերոբյանը։

Նշենք նաև, որ նոյեմբերի 16-ին ՇՊՀ-ում տեղի է ունենալու բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և հետաքրքրված անդամների հանդիպումը ուսանողների ու աշխատակիցների հետ: Քննարկելու են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ևս հանգիստ իրավիճակ է, ուսանողական բողոքներ չկան։ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պապոյանի խոսքով՝ դասերը նորմալ ընթանում են:

Նա նշեց նաև, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը չի քննարկվել, բայց ինքն անձամբ կողմ է նման փոփոխությանը։

«Գլոբալ առումով՝ մենք կողմ ենք նախագծին, կոնկրետ իմ դիրքորոշումն է՝ կողմ եմ դրան, որովհետև դա ճիշտ կողմնորոշում է, պետք չէ քաղաքականացնել։ Ուզում են, թող իրենց գիտական խորհուրդներով որոշեն և հայոց լեզուն ուսումնասիրեն՝ ինչքան ուզում են: Կողմ եմ, որ կամընտրական լինեն առարկաները։Ես գտնում եմ, որ եթե 12 տարի դպրոցում չի սովորել, 2 տարի բուհում էլ չի սովորելու։ Մանիպուլյացիաներ թող չանեն, որ բուհի հույսին է մնացել հանրակրթության իրականացումը»,- ասաց Աշոտ Պապոյանը:

Էմմա Չոբանյան