Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը. Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցով եղել է Գյումրիում

Լուրեր

12.06.2026 | 13:28
Մեր պետությանն ու ժողովրդին ոչ ոք չի կարող կոտրել․ Պապոյանը՝ ՌԴ-ի մտցրած սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:21
Ուշ գիշերով ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:15
Մանդատ չվերցնել նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանին ասել դու 5 տարի վստահ գործելու ես, քեզ թթու խոսք չեն ասելու․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:08
Մեքենայից հայելու ապակիներ գողացած 28-ամյա երիտասարդը կալանավորվել է
12.06.2026 | 12:58
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
12.06.2026 | 12:56
Ռուսաստանը հարձակվել է Սումիի, Նիկոլաևի և Կիևի մարզերի վրա. զոհ և վիրավորներ կան
12.06.2026 | 12:48
ԲՀԿ-ի բողոքի ակցիան ԿԸՀ-ի դիմաց. ՈւՂԻՂ
12.06.2026 | 12:39
Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու հարցին ԿԸՀ-ն կանրադառնա հունիսի 14-ին
12.06.2026 | 12:32
Սամվել Կարապետյանի թիմը դիմեց ԿԸՀ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 12:27
Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի
12.06.2026 | 12:19
Մարդատար ավտոմեքենանների համար սահմանափակումներ պետք է մտցվեն Երևանում․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 12:10
Արեգնազ Մանուկյանին ՔԿ են կանչել Թևանյանի գործի շրջանակում // Փաշինյանը մեկօրյա արձակուրդում է. ԼՈՒՐԵՐ
12.06.2026 | 12:07
ԲՀԿ ներկայացուցիչների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
12.06.2026 | 12:06
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 11:51
Ֆրանսիական դատարանն Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի մահափորձի գործով 9 ադրբեջանցիների է դատապարտել, գլխավոր մեղադրյալին՝ 30 տարվա ազատազրկման
Բոլորը

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում կառուցվող, Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին:

«Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 18-ից սկսած Գյումրիիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը, որը ողջ ծավալով շահագործվելու պարագայում օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա:

Դավիթ Անանյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել շինարարական աշխատանքների ընթացքը, որոնք կատարվում են վերանայված գրաֆիկով: Ըստ նրա՝ եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնք հաղթահարվել են: ՊԵԿ նախագահը, շրջելով շինհրապարակում, ծանոթացել է կատարված աշխատանքներին և նախանշել առաջիկա անելիքները:

Հիշեցնենք, որ Գյումրիում նախատեսվում է կառուցել ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որտեղ կտեղակայվի էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված, ԱՏԳ  մասնակիցների սպասարկման կենտրոն՝ մաքսային գործառնությունները դյուրացնելու,  արդյունավետությունը բարձրացնելու և առավել որակյալ ու ժամանակակից ծառայություններ մատուցելու համար»,- ասված է հաղորդագրությունում: