Ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է տարածաշրջանում. ԱՄՆ սենատոր. VOA

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վաշինգտոնում տեսնում են, որ ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է տարածաշրջանի մյուս երկրներից. «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշեց Միացյալ Նահանգների սենատոր Ջեք Ռիդը՝ Վաշինգտոնում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար:

«Մենք ԱՄՆ-ում ունենք արտառոց հայ համայնք՝ այս երկրի յուրաքանչյուր նահանգի զարգացմանը հայ համայնքն իր նպաստն է բերել և բնական է, որ համայնքը հետաքրքրված է նաև իր պատմական հայրենիքի բարգավաճմամբ»:

Այսօր, թավշյա հեղափոխությունից հետո կարելի է փաստել, որ Հայաստանն ինչպես նաև Միացյալ Նահանգները ժողովրդավարական պետություններ են ու երկկողմ հարաբերությունները պետք է զարգացնեն հիմնվելով դրա վրա, նշում է սենատորը. «Ի տարբերություն իր տարածաշրջանի, Հայաստանում մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն և մեր կողմից պետք է անենք ամեն բան՝ այդ ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու համար: Դա անելով մենք դրական ազդանշան կուղարկենք նաև բազմաթիվ այլ երկրներին»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: