Խնդիր ենք դրել տարբեր գործիքների միջոցով ստուգել դատավորների բարեվարքությունը. Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
Բոլորը

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթը բավական լայն հանրային քննարկում է անցել, փաթեթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և Վենետեիկի հանձնաժողովից ստացել են նախագծի տարբեր կարգավորումների հետ կապված կարծիք, մասնավորապես, վաղ կենսաթոշակային սխեմայի ներդրման մասով:

«Այսօր ներկայացվող նախագծերով ներդրվում է վաղ կենսաթոշակի սխեման: Կառավարությունը թե՛ մեր դատաիրավական բարեփոխումների, թե՛ հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությամբ, հաշվի առնելով, որ Հայաստանում տարիներ շարունակ բարձր կոռուպցիայի մակարդակ է եղել և այդ կոռուպցիան իր ազդեցությունն է ունեցել նաև դատական մարմինների ձևավորման վրա, խնդիր ենք դրել տարբեր գործիքների միջոցով ստուգել բարեվարքությունը դատավորների և այլ իրավապահ մարմինների: Եվ վաղ կենսաթոշակի ներդրումը հերթական քայլն է այդ ուղղությամբ»,- ասաց Բադասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով հիմնադրվել է Սահմանադրական դատարանի մոդել:

«Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ ՍԴ նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից, պաշտոնավարման ժամկետ է սահմանված վեց տարին: Հիմա այս բոլոր դրույթներն ուժի մեջ են մտնել սահմանադրական մյուս դրույթների հետ: Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանդարական փոփոխությունների նախատեսված դրույթները հնարավոր չէ իրականացնել առնվազն մինչ 2035 թվականը: Փաստորեն, սահմանադրական փոփոխությունների հեղինակները մի կողմից ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, մյուս կողմից գործողություններ են արել, որոնք ՀՀ-ին մինչև 2035 թիվը թույլ չեն տալու ունենալու երազանքի Սահմանադրական դատարանը»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: