Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խնդիրները

Լուրեր

01.09.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.09.2026 | 09:32
Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը Բիշքեկում քննարկել են խաղաղության օրակարգը
31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որը նախագահել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը։

«Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ հանդիպման նպատակն է հավաքագրել գործարար համայնքին հուզող հարցերը և համատեղ ջանքերով գտնել խնդիրների արդյունավետ լուծումներ։

Տիմուր Ժակսիլիկովը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարարների խնդիրները հիմնականում նման են, սակայն կան նաև առանձնահատկություններ, որոնցից մեկն, օրինակ, Հայաստանի պարագայում սահմանն անցնելու հետ կապված խնդիրներն են։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր քննարկումից հետո բարձրաձայնած հարցերը հավաքագրվում, դասակարգվում և փոխանցվում են պատկան մարմիններին՝ ուսումնասիրելու և լուծումներ առաջարկելու համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների կողմից հիմնականում ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրում առկա խոչընդոտները, որոնք հավաքագրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից՝ վերջիններիս վերացման մասով համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով։

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների և բիզնես ասոցիացիաների այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, հարկմանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական հարցեր, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում: