Զանգվածային ձերբակալություններ Ադրբեջանում. ընդդիմության բողոքի ակցիան կասեցվել է

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Ադրբեջանի ոստիկանությունը նախօրեին Բաքվի կենտրոնում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կողմից կազմակերպված ցույցը կասեցրել է: Ակցիայի բազմաթիվ մասնակից ձերբակալվել են:

Ակցիան, որը «Մուսավաթ»-ը նախատեսում էր անցկացնել նոյեմբեմբերի 12-ին կառավարության շենքի մոտ, այդպես էլ չի կայացել: Այդ տարածքում, ինչպես նաև «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ իշխանությունները նախապես ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացրել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մետրոյի «Իչերի շեհեր» կայարանի մոտ ոստիկանները ձերբակալել են «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի տեղակալներ Սախավատ Սոլթանլիին, Ֆարաջ Քերիմլիին, կուսակցության Սաբաիլի մասնաճյուղի ղեկավար Զաքիր Իսմայիլին և այլ ակտիվիստների։ «Մուսավաթի» գրասենյակի մոտ ձերբակալվել է նաև  կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին։

Նշենք, որ ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով ուժայինները լրագրողներին խանգարել են աշխատել ու ֆիքսել կատարվող իրադարձությունները։

Ընդհանուր առմամբ, ինչպես լրատվամիջոցներին հայտնել է «Մուսվաթ»-ի ապարատի ղեկավար Գյուլաղա Ասլանլին, ձերբակալվել է 40 մարդ, 12-ն էլ ձերբակալվել են նախքան ակցիայի մեկնարկը։ Միայն Սաբայիլի ոստիկանության շրջանային բաժանմունք բերման է ենթարկվել ակցիայի 19 մասնակից , նրանցից զատ ձերբակալվել են ևս 10-ը։ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ռազիմ Ամիրասլանլին ձերբակալվել է 15 օրով ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։

Նշենք, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն իշխանությունները  սկսել էին ավելի վաղ։ Ծրագրված ցույցի առիթով «Մուսավաթի» ավելի քան 100 անդամ հրավիրվել էր ոստիկանության բաժանմունք, որտեղ նրանց փորձել են ստիպել հրաժարվել ցույցի անցկացումից։

«Հարցեր են տրվել ծրագրված ցույցի վերաբերյալ և մասնակցության դեպքում սպառնացել կալանքով»,- BBC հետ զրույցում ասել է «Մուսավաթ»-ի մամուլի քարտուղար Մուսթաֆա Հաջիբեյլին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները ցույցը չէին արտոնել։ Իսկ ընդդիմադիրների այս հավաքը նվիրված էր հավաքների ազատությանը։ Իշխանություններն ընդդիմադիր ուժերին կտրականապես թույլ չեն տալիս հանրահավաքներ անցկացնել Բաքվի կենտրոնում, դրանք առաջարկում են անցկացնել մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Լոքբատան ավանում։ Այդ պատճառով էլ ընդդիմությունը պարբերաբար փորձում է հանրահավաքներ անցկացնել Բաքվի կենտրոնում, որոնք ամեն անգամ կասեցվում են ոստիկանների կողմից։

Ի դեպ՝ հոկտեմբերի 19-ին ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն» էր հանրահավաք անցկացրել, որը ոստիկանները, անհամաչափ ուժ կիրառելով, ցրել էին։ Ձերբակալվել էր 100 մարդ, այդ թվում՝ ընդդիմադիրների առաջնորդ Ալի Քերիմլին։ Հանրահավաքի ընթաքցում անջատվել էր ինտերնետ կապը, փակվել էին մետրոյի կայարանները։

Էմմա Չոբանյան