Լիբանանում բողոքի ակցիայի մասնակից է սպանվել

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից հարավ գտնվող Խալդե քաղաքում բողոքի ակցիայի մասնակից է սպանվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:

Ցուցարարը զոհվել է դիմահար կրակոցի արդյունքում: Կրակողը ձերբակալվել է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ նախագահ Միշել Աունը ցուցարարներին ակցիաները դադարեցնելու կոչ արեց, ակտիվիստները փակեցին երկրի մի քանի շրջանների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի ճանապարհները:

Նշենք, որ բողոքի ակցիաները Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ին: Առաջին օրերին Բեյրութի կենտրոնում զանգվածային անկարգություններ էին, որոնք ուղեկցվում էին ցուցարարների և իրավապահների բախումներով:

Շուրջ երկու շաբաթվա ընթացքում բողոքի խաղաղ ակցիաներին հարյուր հազարավոր քաղաքացիներ են մասնակցել:

Միաժամանակ, Լիբանանում ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշը երկրի իշխանություններին կոչ է արել արագացնել նոր կառավարության ձևավորումը:

«Հատուկ համակարգող Յան Կուբիշը Լիբանանի ղեկավարությանը կոչ է անում արագորեն վարչապետ նշանակել, խորհրդարանական խորհրդակցությունների գործընթաց սկսել և առավելագույնս արագացնել նոր կառավարության ձևավորման գործընթացը մարդկանց վստահությունը վայելող անձանց մասնակցությամբ»,- մասնավորապես ասված է հատուկ համակարգողի գրասենյակի տարածած հայտարարությունում: