Սինգապուրի «SWITCH 2019» ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է թեմատիկ տաղավարով

Լուրեր

05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
05.06.2026 | 18:58
Այս հարցը պետք է լուծվի վաղը՝ մինչև 24։00-ն. Եգորյանը՝ ԿԸՀ հանձնված դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում  են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում  մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։
«SWITCH 2019»-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։
Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Սինգապուրի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։
«SWITCH 2019»-ի շրջանակներում մեկնարկած տեխնոլոգիական ոլորտի ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս առանձին թեմատիկ տաղավարով։
«Google»-ի, «Microsoft»-ի, «IBM»-ի, «Amazon»-ի, «Master card»-ի, այլ հանրահայտ ընկերությունների կողքին մեր երկրի  տեխնոլոգիական նվաճումներն են ներկայացնում հայկական ընկերությունները, որոնք աշխատում են ռոբոտաշինության, արհեստական բանականության, թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում, կրթական և տեխնոլոգիական ծրագրերի շրջանակներում։
Հայկական տեխնոլոգիական նվաճումները ներկայացնող մեր տաղավարը մեծ  հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների և ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների բարձաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։
«SWITCH 2019»-ի նպատակը ոլորտային քաղաքականություն մշակողներին և տեխնոլոգիական ձեռնարկություններին ու դրանց ղեկավարներին մեկ տեղում համախբելն է։
Այստեղ գիտական հայտնագործություններն ու նվաճումները վերածվում են տեխնոլոգիական լուծումների, որոնք փոխում են մարդկանց կենցաղն ու ապրելակերպը։
«SWITCH»-ը հնարավորություն է համագործակցության նոր ուղիների ստեղծման ու զարգացման համար։ Այն իր շուրջ է համախմբում նորարարներին, գյուտարարներին, գործարարներին ու ներդրողներին, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին։