Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Լուրեր

10.07.2026 | 11:14
Դատախազությունը դատարան է ուղարկել ընտրական հանցագործությունների 43 գործ․ մեղադրյալների թվում՝ 153 անձ
10.07.2026 | 10:56
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ՌԴ-ում նավթավերամշակման գործարան և նավթաբազաներ են հրդեհվել
10.07.2026 | 10:48
Մարոկկացի երկրպագուներն անկարգություններ են սարքել Լոնդոնում, ոստիկան է հոսպիտալացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
10.07.2026 | 10:20
ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար
10.07.2026 | 10:12
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները
10.07.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 10-ի դրությամբ
10.07.2026 | 09:55
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան
10.07.2026 | 09:45
Պաշտոնանկություններ ու նշանակումներ Դատախազությունում
10.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

«Տիկին Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը և մեծ ներդրում ունի վերջինիս զարգացման ու Ֆրանկոֆոնիայի տարածքում համագործակցության զարգացման գործում: Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի տարածքում նախատեսվող բարեփոխումները, այդ թվում ֆրանսերենի տարածման՝ կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։

Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի տարածքում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ավարտին վարչապետը գրառում է կատարել նաև ՖՄԿ «Ոսկե մատյանում», որում նշել է. «Ֆրանկոֆոնիայի կենտրոնակայան կատարելիք իմ այցի առթիվ, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող` վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման»,- ասված է հաղորդագրությունում: