Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին:

«Նախարարը  ողջունել է հյուրերին և կարևորել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ արդյունավետ գործընկերությունը, խորհրդատվական խմբի հետ նախկինում եղած արդյունավետ աշխատանքները, մասնավորապես՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման տեսանկյունից։ Նա ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի գործունեության շրջանակը՝ առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար և ներկայացրել այն հիմնական առաջնահերթությունները, որոնց զարգացմանը առաջիկայում պետք է ուղղվեն համատեղ ջանքերը։

Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների  կարևորությունը և, որպես համագործակցության  հիմնական չորս ուղղություն՝ առանձնացրել ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու զբոսաշրջությունը:

Տիգրան Խաչատրյանը, նշելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման կարևորության մասին, ներկայացրել է վերջինիս ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Նա հատկանշական է համարել ֆինանսական ոլորտի՝ հատկապես կապիտալի շուկայի, զարգացման անհարժեշտությունն ու կարևորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս ոլորտում ՄՖԿ-ի աջակցությունը շատ ավելի լուրջ արդյունքների կբերի։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գերակայություն համարվող ոլորտներում զարգացման հնարավորությունների մասին և քննարկել  առաջիկա անելիքները»,- ասված է հաղորդագրությունում: