Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ վերաբերյալ ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը

Լուրեր

22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
22.05.2026 | 17:06
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում «աննշան առաջընթաց» կա, սակայն Հորմուզի նեղուցում վճարների սահմանումն «անընդունելի» է
22.05.2026 | 16:54
Ծաղիկների գները Ռուսաստանում բարձրանում են Հայաստանից ներմուծման արգելքի պատճառով
22.05.2026 | 16:45
Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:34
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
22.05.2026 | 16:26
Եթե որևէ պաշտոնի համար մարդու անուն հնչեցնեմ, նա կհայտնվի ԱԱԾ պադվալում․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 16:15
Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը կշարունակի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
22.05.2026 | 16:11
ԱԱԾ-ն ավարտեց գործողությունները Անդրանիկ Թևանյանի տանը. ՈՒՂԻՂ
22.05.2026 | 16:06
Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ՝ մինչև Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը
22.05.2026 | 15:55
ՌԴ ղեկավարությունն ամեն օր զգուշացնում է մեզ․ Կարապետյանը՝ ռուսական սահմանափակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:43
Ռոնալդուն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել չեմպիոնությունից հետո
22.05.2026 | 15:35
Սահմանադրությունը չենք փոխում, 1 հոդված ենք փոխում, դա անում ենք 7 մլն հայերի համար․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:27
Անդրանիկ Թևանյանը փաստաբանի միջոցով ԿԸՀ-ին լիազորագիր փոխանցեց. ԱԱԾ-ն դեռ շարունակում է գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 15:19
«Մանչեսթեր Սիթին» հաստատեց․ Գվարդիոլան հեռանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպված ԵՄ պատվիրակության միջոցառմանը, որի ընթացքում երկու կողմերը Հայաստանի զարգացման գործընկերներին ներկայացրել են միջոցառմանը հրավիրված համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքն ու ԵՄ աջակցության գործիքները:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես եկել են ողջույնի խոսքով և երկուստեք կարևորել նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը: Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով ԵՄ կողմին աջակցության համար, ներկայացրել է իր նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն ու ՀԸԳՀ կիրարկման ընթացքը: ԵՄ դեսպանը ընդգծել է, որ ՀԸԳՀ-ի կիրարկումը կաջակցի Հայաստանի արդիականացմանը և բարեփոխումների օրակարգին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը մասնակիցներին ամփոփ կերպով ներկայացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա հիմնական նպատակները, անդրադարձել առանձին ուղղություններով իրականացվող բարեփոխումներին և այդ գործընթացում այլ գործընկերների աջակցության կարևորությանը:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան իր ելույթի ժամանակ խոսել է ԵՄ աջակցության գործիքների մասին և ներկայացրել դրանց առանձնահատկությունները:

Ելույթներից հետո խոսնակները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին:

Ամփոփելով միջոցառումը՝ փոխվարչապետը ևս մեկ անգամ կարևորել է նման ձևաչափով հանդիպումներն ու համարել սա լավ հարթակ, որը հնարավորություն է ընձեռել ՀԸԳՀ ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը»,- ասված է հաղորդագրությունում: