Բա որ Սերժ Սարգսյանը Արտաշես Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցությունն այսօր պաշտոնապես շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը քննելու է նախորդ շաբաթ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին տեղեկացրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Դուք ինքներդ վկա եք, որ ես հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո տեսանք, որ Հանրապետական խմբակցությունը դրա շուրջ փորձում է հանդուրժողական մթնոլորտ ստեղծել և հստակ գնահատական չտալ տեղի ունեցածին։ Տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ պրոբլեմ կա՝ դա բանավեճի մեջ սիստեմատիկ պարտվողների բարդույթի արտահայտումն է։ Փաստն այն է, որ Հանրապետականն էլ արձանագրում է՝ հետագա բանավեճերն էլ նույն ճակատագիրն են ունենալու: Իրենք շատ սխալ ճանապարհ են ընտրել», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է միջադեպի առնչությամբ իշխող ուժի կողմից հնչող կոռեկտության կոչերին՝ Փաշինյանը հակադարձեց. «Երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, էդ ժամանակ քաղաքական կոռեկտությունը մոդա՞ չէր»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան