Կամիշլիում զինված հարձակումներ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Լուրեր

27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Բոլորը

Սիրիայի հյուսիս-արևելյան Հասակե նահանգի Կամիշլի քաղաքում համաժամանակյա զինված հարձակումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով սպանվել է 6 և վիրավորվել 22 հոգի, այդ թվում՝ քաղաքացիներ ու ուժայիններ. փոխանցում է ermenihaber-ը:

Զինված հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության պատասխանատվությունը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ռումբով բեռնված 2 մեքենա և մեկ մոտոցիկլետ, մտնելով դպրոցին և եկեղեցուն կից մարդաշատ շուկա, պայթեցվել են:

Պայթյունի հետևանքով շենքեր են վնասվել, իսկ առաջացած հրդեհը մարել են հրշեջ-փրկարարական ջոկատները:

Նշվում է, որ վիրավորների թվում կա նաև անվտանգության 4 աշխատակից: Զինված հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:

Հիշեցնենք, որ Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի քահանայի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: