Քաղաքացին պատրաստվում է Կոմանդոսին դատի տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ին դիմած քաղաքացի Հովիկ Գեղամյանը պատմեց, որ 1990-ականներին 10-ը տարի շարունակ շահագործել են Ռուբինյանց 5 հասցեում իր և ընկերների միջոցներով կառուցված ռեստորանային համալիրը։ Հողը, որի վրա կառուցել են շենքը, պատկանել է Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական կազմակերպությանը։ Նախկին նախագահը թույլատրել է այդտեղ շենք կառուցել, բայց երբ ԴՕՍԱԱՖ-ի նախագահի պաշտոնը ստանձնել է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, շինության հետ կապված վեճ է սկսվել:

«Տվեց դատի, Առաջին ատյանի դատարանում հայցը մերժվեց՝ վաղեմության ժամկետով, դիմեց Վերաքննիչ դատարան, ես դիմեցի իրենցից բարձր պաշտոնով մեկին, կարող եմ ասել, թե ում՝ շտաբի պետ Միքայել Հարությունյանին։ Դրանից հետո կանչեցին մեզ ԴՕՍԱԱՖ Կոմանդոսն ու իրավաբանը, ասեցին՝ գնա կադաստր թուղթ բեր, տուր մեզ, որ տարածքը սեփականաշնորհենք քո անունով»,- պատմեց Գեղամյանը։

Քաղաքացու պնդմամբ՝ շենքը սեփականաշնորհել չհասցրեց, քանի որ գործի միջնորդ Միքայել Հարությունյանը հենց այդ շրջանում պաշտոնանկ արվեց։ Կռվախնձոր դարձած շինությունը հիմա ավերակների է վերածվել․ տարածքում կոտրված ապակիներ են, քանդված պատեր, իսկ շենքի կտուրը երեխաների համար խաղահրապարակ է դարձել։ Նախկին ռեստորանատերն ասաց՝ գնալու է իրավական ճանապարհով և դատի է տալու գեներալ Կոմանդոսին։

Հովիկ Գեղամյանի պնդմամբ՝ իր հետ պատահածն առաջին դեպքը չէ, իր ձևակերպմամբ, մի քանի տուժողներն էլ կան, որոնց առաջարկում է միանալ իրեն․ «Ես խնդրում եմ բոլորին զանգահարել 093 13 34 31 համարին, որ բոլորի անունից դիմեմ դատարան»։

Օրերս Հովիկ Գեղամյանը ԴՕՍԱԱՖ-ի կողմից գրություն է ստացել, որում նշված է, որ նա պարտավոր է քանդել իր կողմից կառուցված շինությունը․ «Մեկ օրում, երբ ստացվեց քանդման որոշումը, շենքը դարձավ իմը»։

Այս պատմության հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԴՕՍԱԱՖ-ից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Եվ չնայած մեր այցելության ժամանակ աշխատանքային ժամը դեռ չէր ավարտվել, շենքում ոչ ոք չկար։

Փորձեցինք հեռախոսով զրուցել նաև Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական կազմակերպության իրավաբան Հայկ Հակոբյանի հետ։ Լսելով մեր հարցը՝ նա պահանջեց իրեն այլևս չզանգահարել, ասաց՝ մեկնաբանություն տալ չի պատրաստվում, իսկ եթե խնդիր կա, թող քաղաքացին դատարան դիմի։

Երևանի քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ եթե կա իրավական վեճ, ապա կողմերը այն պետք է լուծեն, իրենք դրա հետ առնչություն չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան