Ըստ ընդդիմադիր կուսակցապետի՝ Թուրքիան նման է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սեղանի թենիսի գնդակի»

Լուրեր

27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
Բոլորը

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով նոյեմբերի 13-ին Էրդողանի ամերիկյան այցին, հայտնել է, որ այն որևէ արդյունք չի տալու. գրում է ermenihaber.-ը:

Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ Էրդողանին ուղարկված նամակը:

«Ասում են, թե այդ նամակը դնելու է գրպանը, որ տանի: Նամակում թեև անձնավորվում էր Էրդողանը, բայց ըստ էության նսեմացվում էր ողջ ազգը: Ու ոչ ոք ձայն  չի հանում»,-ասել է Քըլըդարօղլուն:

Միջանկյալ նշենք, որ այդ նամակում Թրամփն Էրդողանին ասել էր. «Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք»:

Քըլըչդարօղլուն մտահոգություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Ըստ ընդդիմադիր կուսակցապետի՝ Թուրքիան նման է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սեղանի թենիսի գնդակի»: